«Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս կամ եպիսկոպոսի հետ նույն սեռի հանդեպ հակվածության մասին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս կամ եպիսկոպոսի հետ նույն սեռի հանդեպ հակվածության մասին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Ինչպե՞ս կարող եմ խոսել ծնողներիս կամ եպիսկոպոսի հետ նույն սեռի հանդեպ հակվածության մասին
Մի քանի օգտակար խորհուրդներ
-
Եթե ազատ եք զգում խոսելու ծնողի, ընտանիքի մեկ այլ անդամի կամ եկեղեցու ղեկավարի հետ, ապա լավ կլինի, որ նրանց հետ կիսվեք ձեր զգացումներով: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչի միջով եք դուք անցնում, թույլ տալով, որ սեր ցուցաբերեն և սատարեն ձեզ:
-
Եթե նրանք չեն հասկանում, թե այն փորձառությունն ինչ է իրենից ներկայացնում, խնդրեք նրանց կարդալ Եկեղեցու աղբյուրներում նույն սեռի հանդեպ հակվածության մասին, որը կարելի է գտնել Եկեղեցու կայքէջի Կյանքի օգնություն (Life Help) և ինքնապահովում բաժնում կամ Gospel Library հավելվածում (լավ հոդվածներ են՝ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Ընտանիքի և ընկերների համար կամ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարների համար, ChurchofJesusChrist.org)։ Հավանաբար, հեշտ չի լինի նման զրույց սկսելը, սակայն նման երկխոսությունը կարևոր է:
-
Համբերատար եղեք ձեր շրջապատի մարդկանց հետ և հիշեք՝ դուք բոլորդ միասին սովորում եք: Եթե ձեր հարազատները դժվարանում են հասկանալ կամ սատարել ձեզ, հնարավոր է, նրանք ունեն ձեր օգնության կարիքը:
-
Ձեր ծնողներին և ղեկավարներին վերաբերվեք նույն բարությամբ և հարգանքով, ինչ նրանցից եք ակնկալում: Կյանքի օգնություն և ինքնապահովում բաժնի նույն սեռի հանդեպ հակվածության մասին նյութերը, ինչպես օրինակ․ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Ի՞նչ է դա (ChurchofJesusChrist.org), նախատեսված են օգնելու բոլորին ավելի լավ հասկանալ նույն սեռի հանդեպ հակվածությունը ավետարանի տեսանկյունից: