«Ի՞նչ պետք է անեմ ընկճված, անհանգիստ լինելու կամ ինքնասպանության մասին մտածելու դեպքում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Ի՞նչ պետք է անեմ ընկճված, անհանգիստ լինելու կամ ինքնասպանության մասին մտածելու դեպքում» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Ի՞նչ պետք է անեմ ընկճված, անհանգիստ լինելու կամ ինքնասպանության մասին մտածելու դեպքում
Ճգնաժամային օգնության թեժ գծեր
Բացեք “In Crisis? Talk Now.” ինքնասպանությունների կանխարգելման և սպասարկման լրացուցիչ գործիքների համար:
Ընկճախտ և ինքնասպանություն
Այն մարդիկ, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հակվածություն կամ իրենց համարում են գեյ, ավելի շատ են հակված ընկճախտի կամ ինքնասպանության: Մարդիկ, ովքեր ընկճված են կամ գուցե մտածում են ինքնասպանության մասին, պետք է իմանան, որ իրենց սիրում են և պետք է ուղղորդվեն հոգեկան առողջության իրավասու մասնագետի մոտ: Ինքնասպանության վերաբերյալ օժանդակ նյութեր, օրինակ՝ Մտքեր ինքնասպանության մասին, կարող եք գտնել Կյանքի օգնություն և Ինքնապահովում բաժիններում՝ ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում:
Զգացումներն իրական են:
Ընկճախտն իրական է և կարող է լինել անհաղթահարելի և հյուծող: Հաճախ մասնագիտական խորհուրդները և բուժումը կարող են օգնել, որ մարդիկ պայքարեն ընկճախտի դեմ։ Երբ ընկճախտի զգացողությունը վերածվում է ինքնասպանության մտքերի, կարևոր է ունենալ մեկին, ում հետ կարելի է խոսել: Ինքնասպանության հակված մարդիկ զգում են ֆիզիկական, մտավոր կամ հուզական մեծ ցավ, հաճախ մեկուսացած են և կարող են մտածել, որ իրենք ապագայի հույս չունեն: Նրանք կարող են զգալ, որ աղետալի ցավը դադարեցնելու այլ տարբերակ չկա, բացի իրենց կյանքին վերջ դնելուց: Ինքնասպանության միջոցով մահվան մասին հաճախ մտածում, դիտարկում և վերանայում են նախքան որևէ փորձ կատարելը: Մտորումների այս ժամանակահատվածում միջամտությունը կարող է կյանքեր փրկել:
Ինքնասպանության կանխարգելումը սկսվում է նախազգուշական նախանշանների ճանաչումից: Նախազգուշական նախանշանների ցանկը տեսնելու համար այցելեք American Foundation of Suicide Prevention։
Խոսեք մեկի հետ, ում վստահում եք
Եթե թվում է, որ ինչ-որ մեկը կարող է ռիսկի ենթարկվել, ամենալավ բանը, որ կարելի է անել, նրա հետ խոսելն է այդ մասին: Կարող է տարօրինակ կամ մեծամիտ թվալ, բայց ընկճախտի մեջ գտնվող մարդիկ հաճախ կարիք ունեն մեկի հետ խոսելու՝ մեկի, ով կօգնի նրանց կարգի բերել մտքերն ու զգացմունքները: Այս զրույցները կարող են դժվար լինել, բայց դրանք կարևոր են մեկուսացման և հուսահատության զգացումները նվազեցնելու համար, որոնք կարող են ինքնասպանության պատճառ դառնալ: Եթե թվում է, որ անձին սպառնում է ինքնասպանության անմիջական փորձ կատարելու վտանգ, զանգահարեք ինքնասպանության ազգային կանխարգելման օգնության թեժ գիծ՝ 1-800-273-TALK (8255)։
Այստեղ կարևորը կարեկցանքն է:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կարեկցանքով է խոսում ընկճախտի դեմ պայքարի մասին.
«Ինչպիսին էլ որ լինեն ձեր մաքառումները, իմ եղբայրներ և քույրեր, մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկական կամ այլ, մի քվեարկեք այս թանկագին կյանքի դեմ, վերջ դնելով դրան: Վստահեք Աստծուն: Կառչեք Նրա սիրուց: Իմացեք, որ մի օր լուսաբացը կլինի պայծառ և մահկանացու կյանքի բոլոր ստվերները կվերանան: Չնայած մենք կարող ենք մտածել, որ «նման ենք կոտրված անոթի», ինչպես սաղմոսաբանն է ասում, մենք պետք է հիշենք, որ անոթը գտնվում է աստվածային կավագործի ձեռքին» («Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ. 2013, 42)։