«Արդյո՞ք մաքրաբարոյության օրենքը վերաբերում է նրանց, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հակվածություն» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք մաքրաբարոյության օրենքը վերաբերում է նրանց, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հակվածություն» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք մաքրաբարոյության օրենքը վերաբերում է նրանց, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հակվածություն
Մաքրաբարոյությունը վերաբերում է բոլորին
Սեռական անարատությունը Աստծո ծրագրի էական մասն է մեր երջանկության համար: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել է.
«Առաջին պատվիրանը, որն Աստված տվեց Ադամին ու Եվային, վերաբերում էր որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությանը: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: Մենք հայտարարում ենք նաև, որ որդեծնության սրբազան զորությունը, Աստծո պատվիրանի համաձայն, պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին» («Ընտանիք. հայտարություն աշխարհին»):
«Տիրոջ մաքրաբարոյության օրենքը հետևյալն է․
-
Աստծո օրենքի համաձայն՝ տղամարդու և կնոջ ամուսնական կապերից դուրս սեռական հարաբերություններ չունենալ։
-
Հավատարմություն ամուսնության շրջանակներում» («Մաքրաբարոյություն և հավատարմություն», General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 38.6.5)։
Տղամարդու և կնոջ ամուսնության համատեքստում սեռական արտահայտումը ամուսինների կապի կարևոր կողմն է: Այնուամենայնիվ, եթե մենք սեռական արտահայտում ունենանք Տիրոջ կողմից սահմանած սահմաններից դուրս, մենք ոչ միայն վտանգում ենք ընտրելու մեր ունակությունը, մենք նաև մերժում ենք այն օրինակը, որը Տերը սահմանել է մեր հավերժական երջանկության համար:
Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է․ «Մահկանացու կյանք ստեղծելու զորությունն ամենավեհ զորությունն է, որ Աստված տվել է Իր զավակներին: Դրա օգտագործումը լիազորվել է առաջին պատվիրանով, բայց տրվել է ևս մեկ կարևոր պատվիրան, որպեսզի արգելվի դրա չարաշահումը: Շեշտադրումը, որ մենք կատարում ենք մաքրաբարոյության օրենքի վրա, բացատրվում է Աստծո ծրագրի իրականացման մեջ մեր որդեծնության զորության նպատակի ըմբռնմամբ:
Ամուսնության կապերից դուրս որդեծնության զորության ցանկացած տեսակի գործածությունը տղամարդկանց և կանանց տրված ամենասուրբ հատկանիշի այս կամ այն աստիճանի մեղսագործություն և այլասերում է» (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 74)։
Մաքրաբարոյություն և պոռնոգրաֆիա
«Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է» (Առակաց 23.7):
«Եկեղեցին դատապարտում է ցանկացած տեսակի պոռնոգրաֆիան։ Ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայի օգտագործումը վնասում է անհատներին, ընտանիքներին և հասարակությունը: Այն նաև վանում է Տիրոջ Հոգին: Եկեղեցու անդամները պետք է խուսափեն պոռնոգրաֆիկ նյութերի բոլոր տեսակներից և դեմ լինեն դրա հրատարակմանը, տարածմանը և օգտագործմանը» («Պոռնոգրաֆիա», Ընդհանուր ձեռնարկ, 38.6.11)։
Սեռական պատկերներ դիտելը, նույնիսկ հետաքրքրասիրությունից ելնելով, նույնպես խախտում է Աստծո պատվիրանները: Սեռական խթանումը հզոր ազդեցություն ունի մեզ վրա: Նույնիսկ պատկերներ դիտելը կամ սեռական արտահայտության մասին մտածելը դրդում է մեզ հաճույք ստանալ և ավելի շատ ցանկանալ դա։ Այդ խթանման ժամանակ պոռնոգրաֆիան մարում է մարդու զգայունությունը Աստծո բարոյական օրենքի նկատմամբ: Ամենակարևորը, դա վիրավորում է Հոգին՝ թողնելով մարդուն առանց Սուրբ Հոգու առաջնորդության և պաշտպանության:
Եկեղեցին տրամադրում է հետևյալ նյութերը՝ եպիսկոպոսներին և ցցի նախագահներին օգնելու համար, երբ նրանք խորհուրդ են տալիս անդամներին, ովքեր ներգրավված են պոռնոգրաֆիայի մեջ.
-
Օգնություն ինձ համար, ChurchofJesusChrist.org
-
Counseling Resources, ChurchofJesusChrist.org
-
Կախվածությունից վերականգնման ծրագիր, ChurchofJesusChrist.org
-
Թող առաքինությունը զարդարի քո մտքերը (գրքույկ)
Երբ օգտագործում ենք մեր ազատ կամքը, ընտրելով հետևել Աստծո օրենքներին, մեր հոգին ուժեղանում է: Եթե մենք հոգևորապես թուլացած ենք, իսկ ժամանակ առ ժամանակ բոլորիս հետ դա պատահում է, մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը պատրաստ է մեզ օգնելու։ Ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերածնվել և ունենալ ինքնատիրապետմամբ հագեցած նոր կյանք։
Ապաշխարություն
Սեռական ցանկացած կողմնորոշում ունեցող մարդ, ով խախտում է մաքրաբարոյության օրենքը, կարող է հաշտվել Աստծո հետ ապաշխարության միջոցով։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.
«Ձեզանից ոմանք, ովքեր ստանում են այս ուղերձը պետք է ապաշխարեն սեռական կամ այլ մեղքերից: Փրկիչին հաճախ դիմում են Մեծ Բժիշկ և այս անվանումն ունի ինչպես խորհրդանշական այնպես էլ տառացի նշանակություն: Մենք բոլորս ճաշակել ենք ցավ, որն ուղեկցել է ֆիզիկական վնասվածքին կամ վերքին: Երբ ցավի մեջ ենք, մենք, սովորաբար, փնտրում ենք հանգիստ և շնորհակալ ենք դեղերի և բուժման համար, որոնք օգնում են թեթևացնել մեր տառապանքը: Համարեք մեղքը որպես հոգևոր վերք, որը հանցանքի զգացում կամ ինչպես Ալման է նկարագրում իր որդի Կորիանթոնին՝ «խղճի խայթ» է առաջացնում (Ալմա 42.18): Հանցանքը մեր հոգու համար նույնն է, ինչ ցավը մեր մարմնի համար՝ նախազգուշացում վտանգի մասին և պաշտպանություն հավելյալ վնասից: Փրկչի Քավությունից հոսում է հանգստացնող բալասանը, որը կարող է բժշկել մեր հոգևոր վերքերը, վերացնել հանցանքը: Սակայն այդ բալասանը կարող է միայն կիրառվել առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության և հետևողական հնազանդության սկզբունքով: Անկեղծ ապաշխարության արդյունքն է խղճի խաղաղություն, հանգստություն և հոգևոր ապաքինում և վերածնունդ» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 44)։
Ապաշխարությունը պահանջում է սրտի փոփոխություն։ Ապաշխարության և ներման թանկարժեք պարգևները հնարավոր են դառնում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Դրանք հնարավորություն են տալիս սկսելու մաքուր էջից և ամրապնդում են ազատ կամքն օգտագործելու մեր ունակությունը։