Համասեռամոլություն
Արդյո՞ք Աստված սիրում է ինձ


«Արդյո՞ք Աստված սիրում է ինձ» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)

«Արդյո՞ք Աստված սիրում է ինձ» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար

Արդյո՞ք Աստված սիրում է ինձ

Աստված սիրում է ձեզ լիարժեք սիրով

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը նկարագրել է Աստծո սերը․

«Աստված չի նայում արտաքինին: Ես հավատացած եմ, որ նրան չի անհանգստանում, արդյոք մենք ապրում ենք ամրոցում, թե տնակում, արդյոք մենք գեղեցիկ ենք, թե անբարետես, արդյոք մենք հայտնի ենք, թե մոռացված: Թեև մենք անթերի չենք, Աստված սիրում է մեզ ամբողջությամբ: Թեև մենք անթերի չենք, Աստված սիրում է մեզ ամբողջությամբ: Թեև կարող ենք մեզ մոլորված ու անպարփակ զգալ, Աստծո սերը պարփակում է մեզ ամբողջությամբ:

Նա սիրում է մեզ, քանի որ լցված է անսահման սուրբ, մաքուր և աննկարագրելի սիրով: Մենք կարևոր ենք Աստծո համար ոչ թե մեր նվաճումների, այլ նրա համար, որ Նրա զավակներն ենք: Նա սիրում է բոլորիս անհատապես» («Աստծո սերը», Լիահոնա, նոյ. 2009, 22-23)։

Աստված սիրում է բոլորիս: Նա սիրում է և տարբեր հավատքի մարդկանց, և հավատք չունեցողներին: Նա սիրում է տառապյալներին: Նա հավասարապես սիրում է և՛ հարուստներին, և՛ աղքատներին: Նա սիրում է բոլոր ռասսաների և բոլոր մշակույթների մարդկանց՝ թե՛ ամուսնացած, թե՛ ամուրի և թե՛ այն մարդկանց, ովքեր հակվածություն են զգում նույն սեռի հանդեպ կամ իրենց նույնասեռական, լեսբուհի կամ երկսեռական են համարում: Եվ Աստված ակնկալում է, որ հետևենք Նրա օրինակին:

Աստված տվել է Իր Որդուն քեզ համար

«Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16):

Ոչինչ ավելի լիարժեք ցույց չի տալիս Աստծո սիրո խորությունը և հասանելիությունը, քան Իր պատրաստակամությունը՝ զոհաբերելու Իր Որդուն, որ մենք՝ Նրա զավակները, կարողանանք հաղթահարել մահը, և մեզ առաջարկվի հավերժական կյանք:

Ոչինչ ավելի լավ չի արտահայտում Հիսուս Քրիստոսի սերը, քան Նրա պատրաստակամությունը՝ Իր կյանքը տալու մարդկության մեղքերի քավության համար, որպեսզի փոխհատուցի ողջ տառապանքի և անարդարության դիմաց և կոտրի մահվան կապանքները բոլորի համար (տես Ալմա 7.11-13):