«Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հակվածություն զգալը մեղք է» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հակվածություն զգալը մեղք է» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հակվածություն զգալը մեղք է
Հրապուրանքն ինքնին մեղք չէ
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է.
«Եկեք պարզ արտահայտվենք. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատացած է, որ նույն սեռի հանդեպ հակվածության փորձառությունը բարդ իրողություն է շատ մարդկանց համար: Հրապուրանքն ինքնին մեղք չէ, բայց գործողությունների վերածվելու դեպքում մեղք է: Չնայած հրապուրանքը կարող է առաջանալ անկախ մարդու ցանկությունից, մարդը ինքն է ընտրում՝ ինչպես արձագանքել այդ զգացմունքին: Եկեղեցին, սիրով և ըմբռնումով օգնության ձեռք է մեկնում Աստծո բոլոր զավակներին, այդ թվում նաև [նույն սեռի հանդեպ հակվածություն զգացողներին]» (“The Lord Needs You Now!” Լիահոնա, սեպտ․ 2015, 15):
Չնայած նույն սեռի հանդեպ հակվածությունը մեղք չէ, այն կարող է դժվար հաղթահարելի լինել: Չնայած մարդը կարող է անկախ իրենից նման զգացումներ ունենալ, նա կարող է պարտավորություն վերցնել պահելու Աստծո պատվիրանները: Ծնողը, ում երեխան նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում կամ իրեն նույնականացնում է որպես գեյ, պետք է սիրի և ընդունի այդ երեխային: Որպես Եկեղեցու անդամների համայնք, մենք պետք է հյուրընկալ համայնք ստեղծենք: