«Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել
Քեզ համար տեղ կա
Դիտեք Երեց Քրիստոֆերսոնի տեսանյութը՝ “Is There a Place for Me?”
Եկեղեցում ձեր կարիքը կա
«Մենք շատ ենք մտածել և մտահոգվել նույն սեռի հանդեպ հակվածությունն ավելի լավ հասկանալու համար: Եվ հետևել ենք, որ այդպիսի հրապուրանք զգացող անձինք և նրանց ընտանիքներն իրենց ընդունված զգան և այն մեծ ընտանիքի մասը զգան, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է:
Ես հիմա ուղղակիորեն դիմում եմ Եկեղեցու այն անդամներին, ովքեր նույն սեռի հանդեպ հակվածություն ունեն կամ նույնականացվում են որպես գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ: Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ մենք սիրում ենք ձեզ։ Դուք ընդունված եք։ Մենք ցանկանում ենք, որ դուք լինեք մեր համայնքից։ Դուք հրաշալի տաղանդներ և ունակություններ ունեք, որ կարող եք առաջարկել երկրի վրա Աստծո արքայությանը և մենք զգացված ենք ձեր կատարած շատ արժեքավոր ներդրումների համար։ Եթե ձեզանից որևէ մեկի համար անհասկանալի է, թե ինչ դիրքորոշում ունի Եկեղեցին այս հարցերի վերաբերյալ, մենք ձեզ հրավիրում ենք ժամանակ տրամադրել և ծանոթանալ նյութերին, որոնք զետեղված են [Կյանքի օգնություն և Ինքնապահովում բաժիններում՝ ChurchofJesusChrist.org կամ Gospel Library հավելվածում]։ Աղոթքով փնտրեք Հոգին, որպեսզի ստանաք ձեր հարցերի պատասխանները։ Համոզված եղեք, որ Աստված սիրում է Իր զավակներին» (Լ․ Վիթնի Քլեյթոն, “God Loveth His Children,” ChurchofJesusChrist.org)։
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել
Աստված խոստանում է, որ եթե մենք հնազանդվենք Նրա օրենքներին, մենք կունենանք հավերժական ուրախություն, իսկ Նա միշտ պահում է Իր խոստումները: Մարդիկ, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հակվածություն կամ իրենց նույնականացնում են որպես գեյ, կարող են խոստումներ կապել Աստծո հետ և պահել դրանք: Նրանք կարող են քայլել Նրա լույսի մեջ: Նրանք կարող են լիարժեք մասնակցություն ունենալ Եկեղեցում:
«Եթե անդամները զգում են նույն սեռի հանդեպ հակվածություն և ձգտում են ապրել մաքրաբարոյության օրենքով, ղեկավարները պետք է աջակցեն և քաջալերեն նրանց այդ որոշման մեջ: Այդ անդամները կարող են Եկեղեցում ստանալ կոչումներ, կրել տաճարային երաշխավորագրեր և ստանալ տաճարային արարողությունները, եթե արժանի են: Արական սեռի անդամները կարող են ստանալ և գործադրել քահանայություն» (“Same-Sex Attraction and Same-Sex Behavior,” General Handbook: Serving in The Church of Jesus Christ or Latter-day Saints, 38.6.12)։
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.
«Մենք սիրում ենք նրանց որպես Աստծո որդիների և դուստրերի: Նրանք կարող են ունենալ որոշակի հակումներ, որոնք շատ ուժեղ են և դժվար վերահսկելի: Շատ մարդիկ տարբեր ժամանակներում ունենում են այս կամ այն հակումը: Եթե նրանք չեն տրվում այդ հակումներին, ապա կարող են առաջ գնալ, ինչպես եկեղեցու մյուս բոլոր անդամները: Եթե նրանք խախտում են մաքրաբարոյության օրենքը և եկեղեցու բարոյական չափանիշները, ապա նրանք, մյուսների նման, ենթակա են եկեղեցու կարգապահական գործընթացին» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71)։
Գոտեպնդել մարդկանց
Դիտեք Քերոլ Ֆ. Մակքոնկիի տեսանյութը՝ “Lifting Others”։
Յուրաքանչյուրն ունի պարգևներ
Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները, մարդը կարող է ներդրում ունենալ Տիրոջ գործում ներկայումս և կարող է ակնկալել, որ իր հավատարմությունը կբերի միևնույն օրհնությունները՝ այժմ և հետայսու, որոնք Աստված խոստացել է նրանց, ովքեր նույն կերպ հավատարիմ են: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկատել է.
«յուրաքանչյուրը պարգևներ ունի, յուրաքանչյուրն ունի տաղանդներ, յուրաքանչյուրը կարող է նպաստել աստվածային ծրագրի իրականացմանը յուրաքանչյուր սերնդում։ Շատ լավ բաների, շատ խիստ անհրաժեշտ բաների, նույնիսկ երբեմն ամեն բանի, որ անհրաժեշտ է այս պահին, կարելի է հասնել ոչ կատարյալ պայմաններում։ Ձեզանից շատերն անում են իրենց լավագույնը։ Եվ երբ դուք, ովքեր տանում եք մահկանացու կյանքի ամենածանր բեռները, կանգնում եք պաշտպանելու Աստծո ծրագիրը, որպեսզի Նրա զավակները վեհացման հասնեն, մենք բոլորս պատրաստ ենք վճռական քայլերով առաջ ընթանալ։ Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար չի նախատեսված, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար» («Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52):