Համասեռամոլություն
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես գեյ եմ


«Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես գեյ եմ» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)

«Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես գեյ եմ» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես գեյ եմ

Ինչի՞ մասին պետք է մտածել

Եթե ձեզ մոտ կասկած է առաջանում, որ գուցե դուք նույնասեռական եք, հավանական է, որ դուք նույն սեռի հանդեպ հրապուրանք եք զգում և չգիտեք ինչով բացատրել այդ զգացմունքները: Սեռական ցանկությունները բարդ են և պայմանավորված են բազմաթիվ գործոններով: Չնայած որ ռոմանտիկ, հուզական կամ սեռական հակվածությունը կարող է սեռական կողմնորոշման նշան լինել, դուք չպետք է ինքնաբերաբար ենթադրեք, որ դա այդպես է: Սեռական զգացումը անկայուն է և փոխվելու հատկություն ունի: Կասկածի առաջացումը չպետք է ձեզ պարտադրի, ոչ էլ շտապեցնի ձեզ եզրակացություն անել ձեր սեռային հատկանիշների վերաբերյալ:

Տարբեր մարդիկ բառերը տարբեր իմաստով են գործածում և կյանքի ընթացքում տվյալ բառի իմաստը կարող է փոխվել: Ի՞նչ նշանակությամբ եք դուք օգտագործում գեյ բառը: Դա զգացո՞ւմ է։ Նույնականացո՞ւմ։ Կենսակե՞րպ։ Հասարակական և մշակութային փոփոխություններին զուգահեռ գեյ բառը ևս տարբեր իմաստներ է ձեռք բերել: Նույնականացվել որպես գեյ կարող է նշանակել, որ մարդը նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում, բայց ընտրում է տեղի չտալ այդ զգացմունքներին: Կամ գուցե այդ պիտակը նկարագրում է ձեր հուզական, ֆիզիկական, սեռական կամ քաղաքական դրսևորումը: Եթե ձեզ պարզ չէ, թե ինչ նկատի ունի մարդը, երբ ասում է՝ «ես գեյ եմ», պարզապես հարցրեք նրան: