«Արդյո՞ք փրկության ծրագիրը վերաբերում է գեյերին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար (2020)
«Արդյո՞ք փրկության ծրագիրը վերաբերում է գեյերին» Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Անհատների համար
Արդյո՞ք փրկության ծրագիրը վերաբերում է գեյերին
Աստված ծրագիր ունի ձեր երջանկության համար
Աստծո ծրագիրը կատարյալ է, նույնիսկ եթե Նրա ծրագրի ներկայիս ընկալումը այդպիսին չէ: Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք հույս ու բուժում գտնել՝ չնայած կյանքի բազմաթիվ մարտահրավերներին:
Աստված ծրագիր ունի մեր երջանկության համար։ Նա ուղարկել է մեզ երկիր, որպեսզի մեր հանգամանքներից դասեր քաղենք։ Նա ուղարկել է մեզ այստեղ ընտրություններ կատարելու համար։
Նախքան ծնվելը՝ մենք ապրել ենք Աստծո հետ։ Մենք ճանաչում էինք Նրան, իսկ Նա ճանաչում է մեզ։ Նա գիտի մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր երազանքներն ու վախերը։ Մահկանացու կյանքը մեր անհատական ճամփորդությունն է՝ Աստծուն կրկին ճանաչելու ուղղությամբ։ Նա գիտի մեր մեծ ներուժը և այն, թե մենք ինչպիսին կարող ենք դառնալ: Աստված շատ է սիրում մեզ (տես 2 Նեփի 2․25)։
Մենք գուցե մոռացել ենք Աստծո հետ անցկացրած ժամանակը, բայց Նա մեզ չի մոռացել: Նա կանչում է մարգարեների՝ հիշեցնելու մեզ, թե ինչու ենք այստեղ և ինչպես նմանվենք Իրեն (տես Ղուկաս11․49)։
Մենք այստեղ ենք իմաստուն նպատակի համար։ Աստված ուղարկել է մեզ տվյալ ժամանակ և տվյալ վայր։ Նա գիտեր, թե ինչ մարտահրավերներ կունենանք, ինչ ընտրություններ պետք է կատարենք: Աստված ոչ մեկին չի ստիպի հնազանդվել Իր օրենքներին: Նա ուզում է, որ մենք ինքներս ընտրենք, անկախ մեր հանգամանքներից, սովորենք մեր փորձառությունների շնորհիվ և դառնանք այնպիսին, ինչպիսին Նա է։ Սակայն Աստված չի ստիպի մեզ հնազանդվել Իրեն։ (Տես 2 Նեփի 2.16)։
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք սովորում ենք լսել Հոգուն և քայլել Քրիստոսի Լույսով։ Մենք կարող ենք տարբերել ճիշտը սխալից, չնայած ֆիզիկական ախորժակին և գայթակղություններին, որոնք հակասում են ճշմարիտ սկզբունքներին: Եվ ճիշտն ընտրելով, մենք ուժեղանում ենք: Ժամանակ առ ժամանակ կարող է թվալ, որ մենք ինքներս մեզ հետ պատերազմում ենք, բայց հակադրության հաղթահարումը մեզ ավելի ուժեղ դարձնելու ծրագրի մի մասն է: Հակադրությունը հարմար բան չէ, բայց անհրաժեշտ է:
«Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում: Եթե այդպես չլիներ, … արդարությունը չէր կարող իրագործվել, ոչ էլ ամբարշտությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ էլ թշվառությունը, ո՛չ լավը, ո՛չ էլ վատը» (2 Նեփի 2.11):
Երբ մենք մեղք ենք գործում, իսկ մենք բոլորս էլ մեղք ենք գործում, ապա կարող ենք ապաշխարել: Ապաշխարության գործընթացը օգնում է մաքրել մեր հոգիները և թույլ է տալիս ավելի մոտենալ Աստծուն: Ապաշխարությունը պատիժ չէ: Դա պարգև է, որը գնվել է Գեթսեմանիում և Գողգոթայում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:
«Բայց նա խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղության պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված» (Եսայիա 53․5):
Մեր Փրկիչի զոհաբերությունը, որը մենք անվանում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն, ավելին է, քան մեր մեղքերի վճարումը: Մենք կարող ենք դառնալ դեպի Փրկիչը՝ մեր սիրտը բուժելու, մեր հոգին ամրացնելու, խաղաղություն գտնելու համար: Մենք կարող ենք մեր բեռը դնել Նրա ոտքերի մոտ, և Նա կվերցնի դրանք: Նա մեր Քավիչն է: Նա ճանաչում է մեզ:
«Նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12)։