2023
Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս
Մայիս 2023


Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Ուղիղ մեկ շաբաթ հետո Զատիկի կիրակին է։ Հիսուս Քրիստոսի հետևորդների համար այն ամենակարևոր կրոնական ծիսակարգն է։ Սուրբ ծնունդը նշելու մեր հիմնական պատճառը Զատիկն է։ …

… Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և մեր մեղքերը կարող են ներվել։ Նրա շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի։ …

… Ես աղերսում եմ ձեզ գալ Նրա մոտ, որպեսզի Նա կարողանա բժշկել ձեզ։ Նա կբժշկի ձեզ մեղքից, եթե դուք ապաշխարեք։ Նա կբժշկի ձեզ տխրությունից և վախից։ Նա կբժշկի ձեզ այս աշխարհի հասցրած վերքերից։

Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող և զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան։

Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք տաճարներ ենք կառուցում։ Յուրաքանչյուրը Նրա սուրբ տունն է։ Ուխտեր կապելը և տաճարում հիմնական արարողությունները ստանալը, ինչպես նաև այնտեղ Նրան ավելի մոտենալու ձգտումը կօրհնի ձեր կյանքը այնպես, ինչպես ոչ մի այլ տեսակի երկրպագություն չի կարող։ Այդ իսկ պատճառով մեր ուժերի սահմաններում մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տաճարի օրհնություններն ավելի հասանելի դարձնենք մեր անդամներին ամբողջ աշխարհում։ …

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցու գործերը։ Ես վկայում եմ, որ Նրան հետևելը հարատև երջանկության հասնելու միակ ճանապարհն է։

Տպել