2023
Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին
Մայիս 2023


Գիտե՞ք, թե ինչու եմ ես որպես քրիստոնյա հավատում Քրիստոսին

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Տարիներ առաջ մի երեկո աշխատանքից տուն վերադառնալիս ես սովորականի պես նստեցի Նյու Յորքից դեպի Նյու Ջերսի տանող ավտոբուսը։ Կինը, որի կողքին պատահաբար նստեցի, նկատեց, թե ինչ էի գրում իմ համակարգչում և հարցրեց. «Դու հավատում ես… Քրիստոսի՞ն»։ …

… Երեխաներ և երիտասարդներ. խնդրում եմ, ավելի ուշ հարցրեք ձեր ծնողներին կամ ղեկավարին. «Ինչո՞ւ Հիսուսը պետք է մահանար»։ …

Այսպիսով, ես տեղեկացրի իմ նոր ընկերոջը, որ մենք մարմնից բացի հոգի ունենք, և Աստված մեր հոգիների Հայրն է։ … Քանի որ Նա սիրում է նրան և Իր բոլոր զավակներին, Նա մի ծրագիր պատրաստեց մեզ համար, որպեսզի մարմին ստանանք՝ Նրա փառահեղ մարմնի նմանությամբ, լինենք ընտանիքի մի մաս, և վերադառնանք Նրա սիրառատ ներկայության մեջ՝ վայելելու հավերժական կյանք մեր ընտանիքների հետ միասին, ինչպես Նա է դա անում։ Բայց ես ասացի, որ անհրաժեշտաբար ընկած այս աշխարհում մենք կբախվենք երկու հիմնական խոչընդոտի․ (1) ֆիզիկական մահ՝ մեր մարմինների բաժանումը մեր հոգուց։ … Եվ (2) հոգևոր մահ՝ մեր բաժանումը Աստծուց, որովհետև մեր մեղքերը, սխալներն ու թերությունները, որպես մահկանացուներ, հեռացնում են մեզ Նրա սուրբ ներկայությունից։ …

Ես վկայեցի իմ ընկերոջը, և ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսն [այդ] Փրկիչն է, որ Նա պետք է տառապեր, մեռներ և նորից հարություն առներ․ Նրա անսահման Քավությունը փրկագնում է ողջ մարդկությանը ֆիզիկական մահից և հավերժական կյանք է տալիս Աստծո և մեր ընտանիքների հետ՝ բոլոր նրանց, ովքեր կհետևեն Նրան։ …

Այն քայլերը, որոնք Աստված հայտնել է, որ մենք պետք է անենք՝ Հիսուսին հետևելու և հավերժական կյանք ստանալու համար, կոչվում են Քրիստոսի վարդապետություն։ Դրանք են՝ «հավատն առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը, ապաշխարությունը, մկրտությունը [Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի]՝ ստանալով Սուրբ Հոգու պարգևը և համբերելով մինչև վերջ» [Քարոզիր Իմ Ավետարանը (2019), 63]։

Տպել