2023
Մեկ լինենք Քրիստոսում
Մայիս 2023


Մեկ լինենք Քրիստոսում

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Միայն Հիսուս Քրիստոսում մենք կարող ենք դառնալ մեկ:

Քրիստոսում մեկ դառնալը տեղի է ունենում մեկ առ մեկ, մենք յուրաքանչյուրս սկսում ենք մեզանից: Մենք երկակի էակներ ենք՝ կազմված մարմնից և հոգուց, և երբեմն պատերազմում ենք մեր ներսում։ …

Հիսուսը նույնպես մարմնից և հոգուց կազմված էակ էր: Նա փորձվեց, Նա հասկանում է, Նա կարող է օգնել մեզ միասնության հասնել։ …

… «Քրիստոսով զգեստավորվ[ելը]» անշուշտ ներառում է` Նրա «առաջին և մեծ պատվիրանը» [տես Մատթեոս 22․37-38] դարձնել մեր առաջին և մեծ պարտավորությունը, և եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք կպահենք Նրա պատվիրանները։

Միասնությունը մեր եղբայրների և քույրերի հետ Քրիստոսի մարմնում աճում է, երբ մենք ականջ ենք դնում երկրորդ պատվիրանին, որն անխզելիորեն կապված է առաջինի հետ՝ սիրել ուրիշներին, ինչպես ինքներս մեզ։ …

Երբ մենք «հագնում ենք Քրիստոսին, հնարավոր է դառնում՝ կամ լուծել, կամ մի կողմ դնել տարբերությունները, անհամաձայնություններն ու վեճերը։ …

Միասնությունը երբեք չի պահանջում նույնականություն, բայց այն պահանջում է ներդաշնակություն: Մենք կարող ենք մեր սրտերը միավորել սիրով, մեկ լինել հավատքով և վարդապետությամբ, այնուամենայնիվ չհամաձայնվել քաղաքական հարցերում, սպորտային թիմերին աջակցելու, բանավիճելու նպատակների և դրանց հասնելու ճիշտ ճանապարհի ու նման շատ այլ բաների մասին: Սակայն մենք երբեք չենք կարող չհամաձայնվել կամ վիճել՝ միմյանց հանդեպ զայրույթով կամ արհամարհանքով լցված։ …

Ես ասում եմ կրկին, որ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր անձնական հավատարմությամբ է, որ մենք կարող ենք հուսալ, որ կլինենք մեկ՝ մեկ ներսում, մեկ` տանը, մեկ` եկեղեցում, ի վերջո մեկ` Սիոնում, և ամենից առաջ, մեկ` Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ:

Տպել