2023
Հիսուս Քրիստոսը սփոփանք է
Մայիս 2023


Հիսուս Քրիստոսը սփոփանք է

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մեզանից յուրաքանչյուրը կրում է մի փոխաբերական ուսապարկ։ …

Այդ փոխաբերական ուսապարկն այն տեղն է, որտեղ մենք կրում ենք անկում ապրած աշխարհի բեռները: Մեր բեռները նման են ուսապարկում գտնվող քարերին։ …

Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ մեր մահկանացու բեռները՝ այդ քարերը մեր փոխաբերական ուսապարկում, չպետք է ծանր համարել:

Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել մեր բեռը:

Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել մեր բեռները:

Հիսուս Քրիստոսը մեզ համար մեղքի ծանրությունից սփոփվելու ուղի է տալիս։

Հիսուս Քրիստոսը մեր սփոփանքն է։ …

Ուրեմն ինչո՞ւ ենք պնդում, որ մեր քարերը միայնակ կրենք։ …

Եղբայրներ և քույրեր, ես չեմ կարող մենակ գնալ դրան, ես դրա կարիքը չունեմ և չեմ անի։ …

Ուխտ պահողներն օրհնվում են Փրկչի սփոփանքով։ …

Հիսուս Քրիստոսի քավության միջոցով կատարված ապաշխարությունը սփոփում է մեզ մեղքի քարերի ծանրությունից։ …

Հիսուս Քրիստոսի Քավությունը նաև հնարավորություն է տալիս մեզ ներելու ուժ ստանալ, ինչը թույլ է տալիս մեզ բեռնաթափել այն ծանրությունը, որը կրում ենք ուրիշների կողմից վատ վերաբերմունքի պատճառով։

Այսպիսով, ինչպե՞ս է Փրկիչը սփոփում մեզ` վշտի և ցավի ենթակա մահկանացու մարմիններով անկում ապրած աշխարհում ապրելու բեռներից:

Հաճախ այդպիսի սփոփանքը Նա իրականացնում է մեր միջոցով։ …

Մեր ուխտի օրհնությունն է՝ համագործակցել Հիսուս Քրիստոսի հետ Աստծո բոլոր զավակներին թե նյութական, թե հոգևոր թեթևացում ապահովելու գործում։ …

Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսը սփոփանք է։ … Սփոփանքը, որ Նա առաջարկում է, հավիտենական է։

Տպել