2023
Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով
Մայիս 2023


Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Նախքան երկրի ստեղծումը՝ Աստված հաստատեց ուխտերը՝ որպես մի համակարգ, որով մենք՝ Նրա զավակները, կմիավորվենք Նրա հետ։ …

… Մենք ուխտ ենք կապում միայն այն ժամանակ, երբ մտադիր ենք բացառապես պարտավորվել կատարել այն։ Մենք դառնում ենք Աստծո ուխտի զավակները և Նրա թագավորության ժառանգորդները, հատկապես, երբ ինքներս մեզ լիովին նույնացնում ենք ուխտի հետ:

Ուխտի ուղի եզրույթը վերաբերում է մի շարք ուխտերի, որոնցով մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և կապվում Նրա հետ: Այդ ուխտի կապի միջոցով մենք ստանում ենք Նրա հավերժական զորությունը: Ճանապարհը սկսվում է առ Հիսուս Քրիստոս հավատքով և ապաշխարությամբ, որին հաջորդում է մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը։ …

Ուխտի ուղին տանում է դեպի տաճարային արարողություններ, ինչպիսին է տաճարային օժտումը։ Օժտումը Աստծո սուրբ ուխտերի պարգևն է, որը մեզ լիովին կապում է Նրա հետ։ …

Պահելով մկրտության ավազաններում և տաճարներում կնքված ուխտերը՝ մենք նաև ուժ ենք ստանում՝ դիմակայելու մահկանացու կյանքի փորձություններին ու խոր վշտերին։ …

Երբ դուք քայլում եք ուխտի ճանապարհով՝ մկրտությունից մինչև տաճար և ողջ կյանքի ընթացքում, ես ձեզ խոստանում եմ զորություն՝ դեմ գնալու բնական աշխարհիկ հոսքին, զորություն՝ սովորելու, զորություն՝ ապաշխարելու և սրբանալու, և զորություն՝ գտնելու հույս, մխիթարություն և նույնիսկ ուրախություն, երբ դուք բախվում եք կյանքի մարտահրավերներին: Ես խոստանում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ պաշտպանություն հակառակորդի ազդեցությունից, հատկապես, երբ տաճարը դարձնում եք ձեր կյանքի հիմնական կիզակետը:

Տպել