2023
Հիսուս Քրիստոսի ուսմունքները
Մայիս 2023


Հիսուս Քրիստոսի ուսմունքները

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Ինչպես ուսուցանել է մարգարե Նեփին. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:1 … Այսօրվա իմ ուղերձը բաղկացած է մեր Փրկչի խոսքերի ընտրանուց, իսկ Նա ասել է։ …

«[Օրենքում ամենամեծ պատվիրանը սա է․] Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս:

Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»:2 …

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից»։3 …

«Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով. հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով»:4 …

«Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դո՛ւք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»։5 …

Մենք հավատում ենք Քրիստոսին։ Խոսքս ավարտում եմ նրանով, ինչ Նա ասել է այն մասին, թե մենք ինչպես պետք է իմանանք և հետևենք Իր ուսմունքներին.

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի»։6

Տպել