2023
Պահանջվում են խաղաղարարներ
Մայիս 2023


Պահանջվում են խաղաղարարներ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, պետք է օրինակ ծառայենք, թե ինչպես շփվել ուրիշների հետ, հատկապես, երբ տարբեր կարծիքներ ունենք: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ։ …

… Նրա ճշմարիտ աշակերտները շենացնում, բարձրացնում, քաջալերում, համոզում և ոգեշնչում են, անկախ նրանից, թե որքան բարդ է իրավիճակը։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները խաղաղարարներ են։ …

Փրկչի Քավությունը հնարավոր է դարձրել, որ մենք հաղթահարենք բոլոր չարիքները, ներառյալ՝ հակառակությունը։ …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իսկապես կարևոր է թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք խոսում մարդկանց հետ և նրանց մասին՝ տանը, եկեղեցում, աշխատավայրում և առցանց: Այսօր ես խնդրում եմ, որ մենք շփվենք ուրիշների հետ ավելի բարձր, ավելի սուրբ ձևով։ …

Գթությունը հակառակության հակաթույնն է: Գթությունը այն հոգևոր պարգևն է, որն օգնում է մեզ հեռացնել բնական մարդուն, որը եսասեր է, պաշտպանողական, հպարտ ու նախանձ: Գթությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդի հիմնական հատկանիշն է։ Գթությունը խաղաղարարի բնութագիրն է։ …

… Ես հրավիրում եմ ձեզ հիշել Հիսուս Քրիստոսին։ Աղոթեք քաջություն և իմաստություն ունենալու համար՝ ասելու կամ անելու այն, ինչ Նա կաներ: Հետևելով Խաղաղության Իշխանին՝ մենք կդառնանք Նրա խաղաղարարները։ …

… Այսօր ես հրավիրում եմ ձեզ քննել ձեր աշակերտությունը այն առումով, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշներին։ Ես օրհնում եմ ձեզ, որ կատարեք անհրաժեշտ ուղղումները, որպեսզի ձեր վարքագիծը լինի ազնվական, հարգալից և հարիր՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին:

Տպել