2023
Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է
Մայիս 2023


Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է, Հիսուս Քրիստոսը նաև ծնողների ուժն է։ …

Երեխայի հանդեպ ծնողի սերը տիեզերքի ամենից զորավոր ուժերից մեկն է: Դա այն քիչ բաներից մեկն է այս երկրի վրա, որը, հիրավի, կարող է հավերժ լինել։ …

Մեկ այլ ուժ, որը դուք ունեք՝ որպես ծնող, ամենօրյա, շարունակական ազդեցության հնարավորությունն է։ …

Գոյություն ունի մեկ այլ հզոր եղանակ, որով Տերն աջակցում է ծնողներին։ Այն իրականացվում է անձնական հայտնության անզուգական պարգևի միջոցով։ Աստված ցանկանում է դուրս թափել Իր Հոգին՝ ծնողներին առաջնորդելու համար։ …

Թերևս ամենակարևոր օգնությունը, որ Հիսուս Քրիստոսը առաջարկում է ծնողներին, սրտի «հզոր փոփոխությունն» է։ Սա հրաշք է, որի կարիքը յուրաքանչյուրս ունենք։ …

… Փրկչի շնորհով դուք կամաց-կամաց կզարգացնեք այն հատկանիշները, որոնց կարիքն ունեն ծնողները՝ սեր Աստծո և Նրա զավակների հանդեպ, համբերություն, անձնուրացություն, հեզություն և ճիշտ քայլեր կատարելու քաջություն։ …

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու մեր ջանքերը տնակենտրոն են և կենտրոնացած են անհատի վրա: Եվ դա աջակցվում է Եկեղեցու կողմից: Բացի սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից՝ Փրկչի Եկեղեցին առաջարկում է բազմաթիվ նյութեր՝ օգնելով ծնողներին և երեխաներին կատարել արդար ընտրություններ։ …

Երկնային Հոր ծրագրում ընտանիքների հարաբերությունները պետք է լինեն հավերժական: Ահա ինչու, որպես ծնող, դուք երբեք չեք հանձնվում, նույնիսկ եթե չեք կարող հպարտանալ անցյալի իրադարձություններով:

Հիսուս Քրիստոսի, Վարդապետ Բժշկի և Փրկչի հետ գալիս է նոր սկիզբը․ Նա միշտ հույս է տալիս:

Հիսուս Քրիստոսը ընտանիքների[,] երիտասարդների [և] ծնողների ուժն է։

Տպել