2023
Հիշենք ամենակարևոր բաները
Մայիս 2023


Հիշենք ամենակարևոր բաները

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Այսօր ես սրտանց կկիսվեմ մի քանի զգացումներով և մտքերով, թե ինչն է ամենից կարևոր։

Նախ՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունն ամենակարևորն է: Այս հարաբերությունն ամենակարևորն է այժմ և հավերժության մեջ:

Երկրորդ՝ ամենակարևորների շարքում են ընտանեկան հարաբերությունները։ …

Հասկանալի է, որ ոմանք գուցե չունեն սեփական ընտանիքի օրհնությունը, ուստի, «ընտանիք» ասելով, ես ներառում եմ ազգականներին, ընկերներին և նույնիսկ ծխի ընտանիքները: Այս հարաբերությունները էական են զգայական և ֆիզիկական առողջության համար։ …

Հաջորդ կարևորագույն բանը՝ հետևելն է Հոգու հուշումներին մեր ամենակարևոր հարաբերություններում, մեր մերձավորներին մեր անձի նման սիրելու մեր ջանքերում, մեր մասնավոր և հանրային ծառայություններում։ …

Վերջապես, Ծաղկազարդի այս տոնին ես վկայում եմ, որ կարևորագույն բաներից են՝ դեպի Տերը դարձի գալը, Նրա մասին վկայելը և Նրան ծառայելը։ …

Միայն վկայություն ունենալը բավարար չէ։ Երբ մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը խորանում է, մենք, բնականաբար, ցանկանում ենք վկայել Նրա մասին, Նրա բարեգթության, սիրո և բարության մասին։ …

Ես հրավիրում եմ ձեզ ավելի հաճախ բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ …

Նրանք, ովքեր ինչ-որ բան են զգում ձեր վկայությունը լսելիս, կարող են այնուհետև աղոթքով խնդրել Տիրոջը՝ հաստատել ձեր վկայության ճշմարտացիությունը: Այդ դեպքում նրանք ևս դա կիմանան:

Տպել