2023
«Մնա ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»
Մայիս 2023


«Մնա ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

«Տերն ասաց Ենովքին. …

… Դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ» [Մովսես 6․32, 34, շեշտադրումներն ավելացված են]։ …

Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրին ուղղում է Իր հետ մնալու հրավերը։ Բայց ինչպե՞ս ենք մենք իրականում սովորում և մնում Նրա հետ։

Մնալ բառը նշանակում է մնալ անսասան կամ կայուն և տոկալ առանց զիջելու։ … Այսպիսով, մենք մնում ենք Քրիստոսի հետ, քանի որ ամուր և հաստատուն ենք մեր նվիրվածության մեջ առ Քավիչը և Նրա սուրբ նպատակները՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում։

Մենք սկսում ենք մնալ Տիրոջ հետ՝ գործադրելով մեր բարոյական ազատ կամքը՝ մեզ վրա վերցնելու Նրա լուծը՝ վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով։ …

Մենք մնում ենք Նրա հետ՝ իսկապես սնվելով Քրիստոսի խոսքերով։ …

Մենք մնում ենք Նրա հետ՝ լրջորեն պատրաստվելով մասնակցելու հաղորդության արարողությանը։ …

Փրկչի խոստումը Իր հետևորդներին երկակի է. եթե մենք մնանք Նրա հետ, Նա կմնա մեզ հետ։ Բայց իսկապես հնարավո՞ր է, որ Քրիստոսը մնա ձեզ հետ և ինձ հետ՝ անհատապես և անձնապես։ Այս հարցի պատասխանը միանշանակ «այո» է։ …

… Ուխտի կապը, որ մենք ունենք մեր Երկնային Հոր և Նրա հարություն առած և կենդանի Որդու հետ, հեռանկարի, հույսի, խաղաղության և հարատև ուրախության գերագույն աղբյուրն է …

… Եվ ես վկայում եմ, որ մեզ հետ մնալու Տիրոջ խոստումը ճշմարիտ և հասանելի է Նրա վերականգնված Եկեղեցու ուխտ պահող յուրաքանչյուր անդամի համար։ …

… Եթե մենք մնանք Նրա հետ, Նա էլ մեզ հետ կմնա։

Տպել