2023
Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին
Մայիս 2023


Կիրակնօրյա առավոտյան նիստ

Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մի նշանավոր պատմություն Մորմոնի Գրքում պատմում է մի երիտասարդի մասին, որն ականավոր ընտանիքից էր՝ անունը Ալմա, որին սուրբ գրությունները նկարագրում են որպես կռապաշտ անհավատ։ …

Իր խորին հուսահատության մեջ նա հիշեց, որ պատանի հասակում իրեն ուսուցանում էին «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը» [Ալմա 36․17]։ … Մինչ նա աղորսանքով դիմում էր Փրկչի աստվածային զորությանը, մի հրաշք տեղի ունեցավ։ … Հանկարծ նա խաղաղություն ու լույս զգաց։ …

Ալմայի «դատողությունը որսաց» այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին։ …

… Գործելով այդ ճշմարտության հանդեպ հավատքով և Աստծո զորությամբ ու շնորհով՝ նա ազատվեց հուսահատությունից և լցվեց հույսով։

… Մեր դատողությունը նույնպես «որսացել է այս միտքը» Հիսուս Քրիստոսի և Նրա գթառատ զոհաբերության մասին, և մեր հոգիները զգացել են դրան հետևած լույսն ու ուրախությունը։

… Մեր սերը Նրա հանդեպ չի պաշտպանում մեզ այս մահկանացու կյանքի տխրությունից ու վշտից, բայց այն մեզ թույլ է տալիս մարտահրավերների միջով տոկալ այնպիսի մի ուժով, որը վեր է մեր սեփականից։ …

Մեր ուշադրությունը կենտրոնացնելով Հիսուս Քրիստոսի վրա՝ մեզ շրջապատող ամեն ինչ դիտարկում ենք Նրա հանդեպ մեր սիրո տեսանկյունից։ … Երբ դուք շարունակեք ուշադրությամբ որսալ Հիսուս Քրիստոսի մասին այս միտքը, վստահել Նրան և պահել Նրա պատվիրանները, ես խոստանում եմ ձեզ ոչ միայն երկնային առաջնորդություն, այլև երկնային զորություն, որը բերում է ուժ ձեր ուխտերին, խաղաղություն՝ ձեր դժվարություններին և ուրախություն՝ ձեր օրհնություններին:

Տպել