2023
Ապահով հավաքվել Տան հարկի տակ
Մայիս 2023


Ապահով հավաքվել Տան հարկի տակ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել պաստառ

Մեր հոգիների Հայրը ցանկանում է, որ Իր զավակները ապահով հավաքվեն տան հարկի տակ։ …

Նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ անկախ ծագումից, դառնում են հավաքված Իսրայելի մի մասը։ Այդ հավաքը և կառուցված ու հայտարարված բազմաթիվ տաճարները մեզ դնում են եզակի դիրքում, որպեսզի մենք, ինչպես երբեք նախկինում, Հոր ծրագրի համաձայն հավաքենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում։ …

… Մենք երախտապարտ ենք, որ անդամներն ու միսիոներները այժմ մեծացնում են ջանքերը՝ հավաքելու ցրված Իսրայելը։ … Այնուամենայնիվ, սիրելու, կիսվելու և հրավիրելու մեր հանձնառությունը կարող է ավելի մեծանալ:

Այս միսիոներական ջանքերի էական դերն այն է, որ առանձին անդամներ դառնում են փարոսի օրինակ, որտեղ էլ որ ապրեն։ Մենք չենք կարող թաքնված ապրել։ Բոլոր ժողովուրդների հանդեպ՝ բարության, արդարության, երջանկության և անկեղծ սիրո մեր քրիստոսանման օրինակը կարող է ոչ միայն առաջնորդող փարոս լինել նրանց համար, այլ նաև թույլ կտա հասկանալ, որ գոյություն ունի ապահով մի նավահանգիստ՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի փրկության և վեհացման արարողություններում։ …

Մենք հարգում ենք ազատ կամքը: Այս նյութական աշխարհում շատերը չեն արձագանքի և չեն մասնակցի Իսրայելի հավաքին: Բայց շատերը կմասնակցեն, և Տերն ակնկալում է, որ նրանք, ովքեր ստացել են Իր ավետարանը, շտապ ձգտեն փարոսի օրինակ ծառայել՝ օգնելով մյուսներին գալ դեպի Աստված: Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհի մեր եղբայրներին և քույրերին վայելել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի գերագույն օրհնություններն ու արարողությունները և ապահով հավաքվել Տան հարկի տակ:

Տպել