2023
Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը
Մայիս 2023


Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մենք ինչպե՞ս ենք մոդելավորում Հիսուս Քրիստոսի Հարության ուսմունքն ու տոնակատարությունը՝ Զատիկի պատմությունը, Հիսուս Քրիստոսի ծննդյան՝ Սուրբ ծննդյան պատմության հետ՝ նույն հավասարակշռությամբ, լրիվությամբ և հարուստ կրոնական ավանդույթներով: …

… Նոր Կտակարանի Զատիկի մասին կարևոր հատվածներից բացի, մեզ՝ Վերջին Օրերի Սրբերիս, տրված է Զատիկի ամենահրաշալի պարգևը: Ես, իհարկե, նկատի ունեմ Մորմոնի Գիրքը, իսկ ավելի որոշակի՝ Հիսուս Քրիստոսի պատմությունը, ով Նոր Աշխարհի բնակիչներին հայտնվում է Իր հարություն առած փառքով։ …

… Մենք հուսով ենք, որ 3 Նեփիի այս գլուխները կդարձնենք նույնքան մեր Զատիկի ավանդույթի մաս, որքան Ղուկաս 2 գլուխն է դարձել մեր Սուրբ ծննդյան ավանդույթի մասը: Իրականում, Մորմոնի գրքում գրված է երբևէ պատմված Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը: Թող այդ պատմությունը չդառնա Սուրբ Զատկի երբեք չպատմված մեծագույն պատմությունը:

Ես հրավիրում եմ ձեզ Մորմոնի Գրքին նայել նոր լույսի ներքո և խորհել այն խորիմաստ վկայության մասին, որը Մորմոնի Գիրքը բերում է հարություն առած Քրիստոսի իրականության, ինչպես նաև Քրիստոսի հարուստ վարդապետության խորության մասին: …

Նրա այցելությունը՝ որպես հարություն առած Փրկիչ, որը ներկայացվել է Հայր Աստծո կողմից, Զատիկի ամենափառավոր և հաղթական ուղերձն է: Այն կօգնի մեր ընտանիքի անդամներին անձնական վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ, ով կոտրեց մահվան կապանքները:

Տպել