2023
Օվսաննա Բարձրյալ Աստծուն
Մայիս 2023


Ովսաննա Բարձրյալ Աստծուն

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մոտ 2000 տարի առաջ Ծաղկազարդի կիրակին նշանավորեց Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերջին շաբաթվա սկիզբը։ …

… Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և հաջորդող շաբաթվա իրադարձությունները վարդապետության օրինակ են, որոնք այսօր կարող ենք կիրառել մեր կյանքում։ …

Առաջինը՝ մարգարեություն։ …

Երկրորդ՝ Սուրբ Հոգու ընկերակցություն։ …

Երրորդ՝ աշակերտություն։ …

Չորրորդ՝ Հիսուս Քրիստոսի Քավություն։ …

Իր մահկանացու ծառայության այդ վերջին ճակատագրական շաբաթն էր, երբ Հիսուս Քրիստոսը պատմեց տասը կույսերի առակը։ … Նա օգտագործել է վառվող լապտերների խորհրդանիշը՝ լրացուցիչ ձեթով կրակը բորբոքելու հնարավորությամբ, որպես Իր ճանապարհներով ապրելու, Իր ճշմարտություններն ընդունելու և Իր լույսով կիսվելու պատրաստակամության օրինակ։ …

Տասը կույսերի նման մենք լապտերներ ունենք, բայց արդյո՞ք ձեթ ունենք։ Վախենամ՝ ոմանք ձեթի միայն մի բարակ շերտ ունեն և պատշաճ չեն պատրաստվում՝ չափազանց զբաղված լինելով աշխարհիկ հոգսերով։ Ձեթը ձեռք է բերվում մարգարեություններին և ապրող մարգարեների, մասնավորապես՝ նախագահ Նելսոնի, նրա խորհրդականների և տասներկու առաքյալների խոսքերին հավատալու և ըստ դրանց գործելու միջոցով։ Ձեթը լցնում է մեր հոգիները, երբ մենք լսում և զգում ենք Սուրբ Հոգին և գործում ենք այդ աստվածային առաջնորդության համաձայն: Ձեթը լցնում է մեր սրտերը, երբ մեր ընտրությունները ցույց են տալիս, որ մենք սիրում ենք Տիրոջը և սիրում ենք այն, ինչ Նա է սիրում: Ձեթը գոյանում է ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի Քավության բժշկությունը փնտրելու արդյունքում:

Տպել