2023
Հայրապետական օրհնություններ
Մայիս 2023


Հայրապետական օրհնություններ

Նկար
երիտասարդ տղամարդիկ

Էկվադոր

Ձեր հայրապետական օրհնությունը. ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից

Երեց Ռանդալ Կ. Բենեթ

Յոթանասունից

Իմ հայրապետական օրհնությունը չափազանց կարևոր էր ինձ համար տարբեր պատճառներով. Նախ՝ իմ հայրապետական օրհնությունն օգնեց ինձ հասկանալ իմ իսկական հավերժական ինքնությունը. ով էի ես իրականում, և ինչ կարող էի դառնալ։ … Ես գիտեի, որ իմ Երկնային Հայրը և իմ Փրկիչը ճանաչում ու սիրում են ինձ, և որ Նրանք անձամբ ներգրավված են իմ կյանքում: Դա օգնեց ինձ ցանկանալ ավելի մոտենալ Նրանց և մեծացնել իմ հավատքն ու վստահությունը Նրանց հանդեպ։ …

Գիտելիքը, թե ով եմ ես իրականում, ինձ օգնեց հասկանալ և ցանկանալ անելու այն, ինչ Աստված ակնկալում էր ինձնից։

Դա ստիպեց ինձ ուսումնասիրել իմ կապած ուխտերը և խոստացված օրհնությունները՝ Աստծո հետ կապած Աբրահամի ուխտի մեջ։ Այն ինձ տվեց հավերժական հեռանկար, որը ոգեշնչեց ինձ լիարժեք պահել իմ ուխտերը։ …

Ինձ համար կենսական նշանակություն ուներ իմ հայրապետական օրհնության ստացումը, երբ ես երիտասարդ էի, և երբ իմ վկայությունը դեռ աճում էր։ …

… Իմ հայրապետական օրհնության գնահատումն ինձ օրհնում էր քաջությամբ, երբ ես հուսահատվում էի, մխիթարությամբ, երբ ես վախենում էի, խաղաղությամբ, երբ անհանգստություն էի զգում, հույսով, երբ հուսահատ էի, և ուրախությամբ, երբ հոգիս ամենից շատ ուներ դրա կարիքը։ Իմ հայրապետական օրհնությունն օգնեց մեծացնել իմ հավատքն ու վստահությունը իմ Երկնային Հոր և իմ Փրկչի հանդեպ: Այն նաև մեծացրեց իմ սերը Նրանց հանդեպ, և դա դեռ շարունակվում է։

Երբ ստանալ հայրապետական օրհնությունը

Երեց Կազուհիկո Յամաշիտա

Յոթանասունից

Իմ սիրելի՛ երիտասարդ տղամարդիկ, ծնողներ և եպիսկոպոսներ, հայրապետական օրհնությունները միայն միսիա ծառայելու նախապատրաստման համար չեն: Մկրտված արժանավոր անդամները կարող են ստանալ իրենց հայրապետական օրհնությունը՝ իրենց համար պատշաճ ժամանակին։ …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես բերում եմ իմ վկայությունը, որ Երկնային Հայրը և Նրա սիրելի Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ապրում են: Նրանք սիրում են մեզ: Հայրապետական օրհնությունները սրբազան պարգևներ են Նրանցից: Երբ ստանաք ձեր օրհնությունը, դուք կգիտակցեք և կզգաք, թե որքան են Նրանք սիրում ձեզ, և որքան են Նրանք կենտրոնացած ձեզ վրա անհատապես:

Տպել