2023
Երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից
Մայիս 2023


Երբեք չհրաժարվես Քրիստոսի մասին վկայելու հնարավորությունից

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք պաստառը

Գուցե մենք չվայելենք նույն ֆիզիկական մոտիկությունը, ինչ նրանք, ովքեր քայլեցին Քրիստոսի հետ Նրա երկրային ծառայության ընթացքում, սակայն Սուրբ Հոգու միջոցով մենք ամեն օր մենք կարող ենք զգալ Նրա զորությունը: Զգալ այնքան, որքան մեզ անհրաժեշտ կլինի։ …

… Քրիստոսին ավելի ենք մոտենում, երբ հաճախակի երկրպագում ենք տաճարում, ապաշխարում ամեն օր, ուսումնասիրում սուրբ գրությունները, հաճախում եկեղեցի և սեմինարիա, խորհում մեր հայրապետական օրհնությունների մասին, արժանիորեն ստանում արարողությունները և պատվում սուրբ ուխտերը: Այս բոլորը հրավիրում են Հոգուն՝ լուսավորելու մեր միտքը, և հաղորդելու լրացուցիչ խաղաղություն ու պաշտպանություն: Բայց արդյո՞ք մենք դրանք օգտագործում ենք՝ որպես Քրիստոսի մասին վկայելու սուրբ հնարավորություններ: …

Մենք ուժ ենք ստանում, երբ այդ սուրբ սովորույթներն ավելի շատ դարձնում ենք վկայություն, քան՝ պարտադիր գործերի ցուցակ։ Այդ նպատակին կհասնենք աստիճանաբար՝ օրեցօր առաջադիմելով, երբ ակտիվ մասնակցություն ունենանք և Քրիստոսի հետ հաստատուն փորձառություններ ունենանք: Երբ մենք հետևողականորեն կիրառում ենք Նրա ուսմունքները, մենք վկայություն ենք ձեռք բերում Նրա մասին և հարաբերություններ ենք կառուցում Նրա և մեր Երկնային Հոր հետ: Մենք սկսում ենք նմանվել Նրանց:

Հակառակորդը մեծ աղմուկ է առաջացնում, որ դժվար լինի լսել Տիրոջ ձայնը: … Մենք պետք է «մկանային հիշողության» նման զարգացնենք մեր աշակերտությունն ու վկայությունը և ամեն օր ապավինենք մեր Փրկչին:

… Փնտրեք Քրիստոսին ամենուր, ես խոստանում եմ, որ կգտնեք Նրան: Ճշմարիտ ուրախությունը հիմնվում է Քրիստոսին մոտենալու և Նրա մասին վկայելու մեր պատրաստակամության վրա:

Տպել