Կիրակի ցերեկային նիստ
Ունեցեք սելեստիալ մտածելակերպ
Հատվածներ
Ես սովորել եմ, որ Երկնային Հայրը մեզ համար ունի մեծ ծրագիր, որ այն, ինչ մենք անում ենք այս կյանքում, իսկապես կարևոր է, և որ Փրկչի Քավությունն այն է, ինչը հնարավոր է դարձնում մեր Հոր ծրագիրը։ ․․․
․․․ Այսօր, որպեսզի օգնեմ ձեզ որակավորվել բազում օրհնությունների համար, որ Երկնային Հայրը ունի ձեզ համար, ես հրավիրում եմ ձեզ որդեգրել «սելեստիալ մտածելակերպի» սովորույթը։
Այսպիսով, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպես և որտեղ և ում հետ եք դուք ցանկանում հավերժ ապրել։ Դուք կարող եք ընտրել։
Երբ դուք ընտրություն եք կատարում, ես ձեզ հրավիրում եմ հեռուն նայել՝ հավերժության հեռանկարից։ Դրեք Հիսուս Քրիստոսին առաջին տեղում, քանի որ ձեր հավերժական կյանքը կախված է Նրա և Նրա Քավության հանդեպ ձեր հավատքից։ Դա նաև կախված է Նրա օրենքներին ձեր հնազանդությունից։ ․․․
Երբ դուք կենտրոնանում եք սելեստիալ մտածելակերպ ունենալու վրա, ակնկալեք հանդիպել հակառակության։ ․․․
Սելեստիալ մտածելակերպի արդյունքում ձեր սիրտը աստիճանաբար կփոխվի։ Դուք կցանկանաք ավելի հաճախ և ավելի անկեղծ աղոթել։ ․․․
Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք կնկատեք, որ խուսափում եք այն ամենից, ինչը խլում է ձեր ազատ կամքը։ ․․․
Սելեստիալ մտածելակերպը նաև կօգնի ձեզ հնազանդվել մաքրաբարոյության օրենքին։ ․․․
Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք նոր լույսի ներքո կդիտարկեք փորձություններն ու հակադրությունը։ ․․․
Սելեստիալ մտածելակերպ ունենալու արդյունքում ձեր հավատքը կմեծանա։ ․․․
Տասանորդ վճարելը պահանջում է հավատք, և այն նաև հավատ է կերտում առ Աստված և Նրա Սիրելի Որդին։
Սեռականացված, քաղաքականացված աշխարհում առաքինի կյանք վարելու ընտրությունը հավատք է կերտում։
Տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը հավատք է կերտում։