2023
Փառքի արքայությունները
Նոյեմբեր 2023


Փառքի արքայությունները

Հատվածներ

պաստառ

Ներբեռնել PDF

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցու բացահայտված վարդապետությունը ուսուցանում է, որ Աստծո բոլոր զավակները, բացառություններով հանդերձ (որոնք չափազանց սահմանափակ են այստեղ քննարկելու համար), վերջապես կժառանգեն փառքի երեք արքայություններից մեկը, որոնցից նույնիսկ ամենափոքրը «ամեն հասկացողությունից վեր է» [Վարդապետություն և Ուխտեր 76․89]։ …

Վերականգնված Եկեղեցու մեկ այլ եզակի վարդապետություններից մեկը հայտնությամբ տրված պատվիրաններն ու ուխտերն են, որոնք Աստծո բոլոր զավակներին առաջարկում են սելեստիալ արքայությունում փառքի բարձրագույն աստիճանի արժանանալու սուրբ արտոնությունը: Այդ ամենաբարձր նպատակակետը՝ սելեստիալ արքայությունում վեհացումը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուշադրության կիզակետն է: ․․․

․․․ «Սելեստիալ» փառքի մեջ կան երեք մակարդակներ, որոնցից ամենաբարձրը վեհացումն է սելեստիալ արքայությունում: ․․․

Աստծո ծրագիրը, որը հիմնված է հավերժական ճշմարտության վրա, պահանջում է, որ վեհացումը ձեռք բերվի միայն տղամարդու և կնոջ միջև՝ հավերժական ամուսնության ուխտերին հավատարմության միջոցով, և այդ ամուսնությունն, ի վերջո, հասանելի կլինի բոլոր հավատարիմներին: …

Վերջին դատաստանը մեր կատարած բարի և չար գործերի հանրագումարի պարզ գնահատումը չէ: Այն հիմնված է մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության վրա․ այն, թե ինչ ենք մենք դարձել: Դարձի գործընթացի միջոցով մենք որակավորվում ենք հավերժական կյանքի համար: ․․․

Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ, երբ մենք թերանում ենք այս կյանքում, մենք կարող ենք ապաշխարել և նորից շարունակել ուխտի արահետով, որը տանում է դեպի այն նպատակակետը, որը մեր Երկնային Հայրն է ցանկանում մեզ համար: