2023
Անառակը և ճամփան, որ տուն է տանում
Նոյեմբեր 2023


Անառակը և ճամփան, որ տուն է տանում

Հատվածներ

alt text

Ներբեռնել PDF

Անառակ որդու վերադարձը, Ռիչարդ Բուրդ

Մեզանից ո՞վ չի հեռացել սրբության արահետից, հիմարաբար կարծելով, թե կարող է գտնել ավելի շատ երջանկություն` գնալով իր սեփական եսակենտրոն ուղիով:

Մեզանից ո՞վ չի եղել խոնարհված, վշտաբեկ ու հուսահատ, և ունեցել ներման ու ողորմության կարիք:

Գուցե ոմանք նույնիսկ վարանել են. «Միթե՞ ընդհանրապես հնարավոր է վերադառնալ»: Արդյոք ես ընդմիշտ պիտակավորվա՞ծ կլինեմ, կմերժվե՞մ և ինձնից կխուսափե՞ն իմ նախկին ընկերները: Ավելի լավ չէ՞ պարզապես կորած մնալ: Ինչպե՞ս կարձագանքի Աստված, եթե փորձեմ վերադառնալ:

[Անառակ որդու] առակը մեզ տալիս է պատասխանը.

Մեր Երկնային Հայրը` սիրտը սիրով ու կարեկցանքով լի, կվազի մեզ ընդառաջ: ․․․

Երկինքը կցնծա մեր վերադարձի առթիվ: ․․․

Գուցե ընտրությունները Փրկչից և Նրա Եկեղեցուց ձեզ հեռու են տարել, սակայն Բժշկող Տերը կանգնած է տուն տանող ճանապարհին, և ողջունում է ձեզ: Եվ մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, ձգտում ենք հետևել Նրա օրինակին և գրկել ձեզ որպես մեր եղբայրներ և քույրեր` որպես մեր ընկերներ: Մենք հրճվում և ուրախանում ենք ձեզ հետ: ․․․

Ես չեմ ձևացնում, թե հեշտ է վերադառնալը: Ես կարող եմ վկայել այդ մասին։ Դա փաստորեն կարող է լինել ամենադժվար որոշումը, որ երբևէ կընդունեք:

Բայց ես վկայում եմ, որ այն պահին, երբ դուք որոշեք վերադառնալ և քայլել մեր Փրկչի ու Քավիչի ճանապարհով, Նրա զորությունը կմտնի ձեր կյանք, և դուք կվերափոխվեք։