Կնքման զորությունը
Հատվածներ
Մենք հակված ենք կարծելու, որ կնքման իշխանությունը վերաբերում է միայն տաճարային որոշ արարողություններին, բայց այդ իշխանությունն անհրաժեշտ է՝ ցանկացած արարողություն մահից հետո վավեր և կապող դարձնելու համար:
Վավերականությունը, որը կնքման զորությունը տալիս է քահանայության արարողություններին, ներառում է փոխարինող արարողություններ, որոնք կատարվում են Տիրոջ կողմից նշանակված վայրում՝ Նրա տաճարում: ․․․ Կնքման այդ զորությունը Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է:
Կնքման զորության հասանելիության շնորհիվ մեր սրտերը բնականից դառնում են դեպի այն մարդիկ, որոնք նախկինում ապրել են: Ուխտի շնորհիվ վերջին օրերի հավաքը ներառում է վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց։ ․․․
Կնքման զորության ամենից բարձր ու սուրբ դրսևորումը տղամարդու և կնոջ հավերժական միության՝ ամուսնության մեջ է, և մարդկանց իրենց բոլոր սերունդներին կապելու մեջ: ․․․
Մենք կարող ենք տեսնել, թե ինչու «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և … ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար» [«Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան]: Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ անկատար ներկայում դա չի կատարվում կամ նույնիսկ իրատեսական հնարավորություն չէ ոմանց համար: Բայց մենք հույս ունենք Քրիստոսում: ․․․
Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթի միջոցով երկրի վրա վերականգնված կնքման զորությունն ու իշխանությունը իրական են, որ այն, ինչ դրանով կապվում է երկրի վրա, իսկապես կապվում է երկնքում: