2023
Հիսուս Քրիստոսն է գանձը
Նոյեմբեր 2023


Հիսուս Քրիստոսն է գանձը

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Ներբեռնել PDF

Բոլորից առավել, Կելսի և Ջեսի Լայթվիվներ

Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը խոսել էր այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն գնահատում այն, ինչը հասանելի է՝ նայելով «նշանակետից այն կողմ» [Հակոբ 4․14]։ …

… Մենք պետք է պաշտպանվենք այս միտումից, որպեսզի չկորցնենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքում և չթերանանք ճանաչել այն բազմաթիվ օրհնությունները, որոնք Նա մեզ առաջարկում է։ Մենք ունենք Նրա կարիքը: ․․․ Եթե սխալմամբ ենթադրենք, թե ինչ-որ բանի կարիք կա, ինչը գերազանցում է Նրա առաջարկածը, մենք կհերքենք կամ կնվազեցնենք այն շրջանակն ու զորությունը, որը Նա կարող է ունենալ մեր կյանքում: ․․․ Հիսուս Քրիստոսը մեր գանձն է:

Փրկիչը մեզ շատ ուղիներ է տվել՝ նպատակամղված կենտրոնանալու Իր վրա՝ ներառյալ ապաշխարելու ամենօրյա հնարավորությունը: Երբեմն մենք թերագնահատում ենք այս առաջարկված օրհնության մեծությունը։ ․․․

․․․ Հաղորդության թանկագին օրհնությունները մեզ հասանելի են ամեն անգամ, երբ հաճախում ենք հաղորդության ժողովին: … Սուրբ Հոգին օրհնում է մեզ Իր սրբագործող զորությամբ, որպեսզի մենք միշտ կարողանանք պահպանել մեր մեղքերի թողությունը ամեն շաբաթ: ․․․

Երբ Սուրբ Հոգին մեզ հետ է, մենք կոգեշնչվենք և կառաջնորդվենք՝ կապելու և պահելու այլ ուխտեր, ինչպիսիք են տաճարներում կատարվող ուխտերը: Այդպիսով խորանում է մեր հարաբերությունը Աստծո հետ։ ․․․ Տաճար հաճախելու մեր հանձնառությունը պետք է նույնքան ուժեղ լինի մոտիկ գտնվող տաճարի դեպքում, որքան՝ հեռավորի դեպքում է:

․․․ Վստահելով Աստծո մարգարեին երկրի վրա և գործելով համաձայն նրա խորհրդի, մենք երջանկություն կգտնենք և մենք նույնպես կարող ենք բուժվել։ Ուրիշ բան փնտրել պետք չէ։

Տպել