2023
Մնացեք այդ օրը Քրիստոսում
Նոյեմբեր 2023


Մնացեք այդ օրը Քրիստոսում

Հատվածներ

alt text

Ներբեռնել PDF

Իմ անձնական փորձից սովորել եմ, որ Տիրոջ գալստյան համար հոգևոր նախապատրաստությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև իրական խաղաղություն և երջանկություն գտնելու միակ ճանապարհն է:

Աշնանային մի արևոտ և ցրտաշունչ օր էր, երբ առաջին անգամ լսեցի «Դուք քաղցկեղով հիվանդ եք» բառերը: ․․․

Եթե ես մահանայի, ապա Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի շնորհիվ իմ ընտանիքը կմխիթարվեր, կամրապնդվեր և մի օր կվերականգնվեր: Եթե ես ապրեի, ապա ինձ հասանելի կլիներ երկրի վրա եղած ամենամեծ զորությունը, որն ինձ կսատարեր, կաջակցեր և կբուժեր։ Ի վերջո, Հիսուս Քրիստոսի շնորհիվ ամեն ինչ լավ կլինի։ ․․․

Հիսուս Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս «մնալ այդ օրը»։ «Այդ օրը մնալը» չի նշանակում, որ պետք է մեծացնենք մեր անելիքների ցուցակը։ Այն նման է խոշորացույցի: Դրա միակ նպատակը պարզապես իրերն ավելի մեծ ցուցադրելը չէ: Այն կարող է նաև հավաքել ու կենտրոնացնել լույսը՝ դարձնելով այն ավելի ուժեղ: Մենք պետք է պարզեցնենք, կենտրոնացնենք մեր ջանքերը և լինենք Հիսուս Քրիստոսի Լույսի հավաքողները: Մեզ ավելի շատ են անհրաժեշտ նվիրական և հայտնություն հրավիրող փորձառություններ: ․․․

Հավերժական կյանքը հավերժական ուրախություն է։ Դժվարություններից դասեր քաղելու և դրանք հաղթահարելու Տիրոջ օգնության շնորհիվ, այլ ոչ թե մեր դժվարությունների պատճառով է հավերժական կյանքը ուրախություն հանդիսանում այս կյանքում՝ հիմա և անչափելի ուրախություն՝ գալիք կյանքում: Արցունքները կչորանան, կոտրված սրտերը կնորոգվեն, կորած բաները կգտնվեն, մտահոգությունները կփարատվեն, ընտանիքները կմիանան, և այն ամենը, ինչ Հայրն ունի, կտրվի մեզ։