2023
Իրենց պարտականության ուղու վրա
Նոյեմբեր 2023


Իրենց պարտականության ուղու վրա

Հատվածներ

Նկար
alt text

Ներբեռնել PDF

Ես երախտապարտ եմ Եկեղեցու միլիոնավոր անդամներին, որոնք այսօր գալիս են Փրկչի մոտ և առաջ են շարժվում ուխտի ճանապարհով․․․ Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատքը և ձեր՝ ոչ հավակնոտ ու սրբագործված կյանքը ոգեշնչում է ինձ լինել ավելի լավ մարդ և աշակերտ:

Ես սիրում եմ ձեզ: Ես հիանում ենք ձեզանով: Ես շնորհակալ եմ ձեզ։ Եվ ես գովում եմ ձեզ:

Սամուել Լամանացու կողմից ասված Մորմոնի Գրքի մի միտք լավագույնս ամփոփում է իմ զգացմունքները ձեր հանդեպ:

«Տեսեք, որ նրանցից մեծ մասն իրենց պարտականության ուղու վրա են ․․․ և նրանք ձգտում են անխոնջ ջանասիրությամբ, որ կարողանան բերել իրենց եղբայրների մնացածին ճշմարտության իմացությանը» [Հելաման 15․5–6, շեշտադրումն ավելացված է]։ …

Դուք սիրում և ծառայում եք, լսում և սովորում եք, հոգ եք տանում և մխիթարում, և ուսուցանում ու վկայում եք Սուրբ Հոգու զորությամբ: Դուք հաճախ ծոմ եք պահում ու աղոթում և ավելի եք ուժեղանում ձեր խոնարհության մեջ, ավելի կայուն դառնում Քրիստոսի հավատքում, «որը [ձեր] հոգիները լցնում է ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում է ձեր սրտերը, սրբագործում, որը գալիս է [ձեր] սրտերն Աստծուն ենթարկելուց» [Հելաման 3․35

․․․ Դուք, որ այսօր առաջ եք շարժվում ձեր պարտականությունների ուղու վրա, Փրկչի վերականգնված Եկեղեցու ուժն եք: Եվ Տերը խոստացել է․ «Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները պիտի հայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի» [Վարդապետություն և Ուխտեր 121․29

Տպել