2023
Հոգու հուշումները
Նոյեմբեր 2023


Հոգու հուշումները

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Տերը հրավիրում է մեզ ջանասիրաբար փնտրել լավագույն պարգևները, այդ թվում՝ հոգևոր պարգևները։ Նա տալիս է հոգևոր պարգևներ, որպեսզի օրհնվենք և օրհնենք մյուսներին։ ․․․

… Հոգևոր պարգևների գործածումը պահանջում է հոգևոր վարժանք։ ․․․

Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը ամենամեծ հոգևոր պարգևներից մեկն է, որը վայելում են Վերջին Օրերի Սրբերը։ ․․․

Թույլ տվեք առաջարկել չորս առաջնորդող սկզբունքներ, որոնք կարող են օգնել հրավիրել և ճանաչել Հոգու հուշումները։

Նախ, կանգնեք սուրբ տեղերում: ․․․

Երկրորդ՝ կանգնեք սուրբ մարդկանց հետ։ ․․․

Երրորդ՝ վկայեք սուրբ ճշմարտությունների մասին՝ որքան կարող եք հաճախ։ ․․․

Վերջին սկզբունքը՝ լսեք Սուրբ Հոգու ձայնը։ ․․․

Դիտարկելով Հոգուն հրավիրելու և ճանաչելու այս սկզբունքները, մտածեք նախազգուշացնող և ուղղորդող այս խոսքերի մասին։

Հաստատեք ձեր հոգևոր տպավորությունները։

Հավաստիացեք, որ ձեր զգացմունքները համապատասխանում են ձեր կոչմանը։

Հոգևոր բաները հնարավոր չէ պարտադրել։

Օգտագործեք ձեր լավագույն դատողությունը։

Ես ավարտում եմ՝ հրավիրելով յուրաքանչյուրիդ, բայց հատկապես բոլոր երիտասարդներին։ Շատերդ ձեր օրը սկսում եք հայելու առաջ։ Վաղը, այս շաբաթ, այս տարի, միշտ, դադար տվեք՝ նայելով ձեզ հայելու մեջ։ Մտքում կամ, եթե ուզեք, բարձրաձայն, ասեք․ «Օ, ապա ինձ տես։ Ես հրաշալի եմ։ Ես Աստծո զավակն եմ: Նա ճանաչում է ինձ: Նա սիրում է ինձ: Ես շնորհ ունեմ․ որպես մշտական ուղեկից ունենալու Սուրբ Հոգուն»։

Տպել