Եղբայրներ և քույրեր Քրիստոսում
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է, որ մենք բոլորս հոգևոր որդիներն ու դուստրերն ենք երկնային ծնողների, որոնք մեզ իսկապես սիրում են, և որ մենք՝ որպես ընտանիք, ապրել ենք Աստծո ներկայության մեջ՝ նախքան այս երկրի վրա ծնվելը: Ավետարանը նաև ուսուցանում է, որ մենք բոլորս ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ: Հետևաբար, մենք հավասար ենք Նրա առաջ: …
Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, հրավիրված ենք մեծացնելու մեր հավատքն ու սերը մեր հոգևոր եղբոր և քրոջ հանդեպ՝ անկեղծորեն միավորելով մեր սրտերը միության և սիրո մեջ՝ անկախ մեր տարբերություններից: Դրանով իսկ կմեծացնենք Աստծո բոլոր որդիների և դուստրերի արժանապատվության հանդեպ հարգանքը խթանելու մեր կարողությունը: ․․․
… Սրբերի համայնքում նախապաշարված մտքերի և գործողությունների տեղ չկա: …
Թող որ մենք մեր սրտերն ու մտքերը համապատասխանեցնենք այն գիտելիքին ու վկայությանը, որ մենք բոլորս հավասար ենք Աստծո առջև, որ լիովին օժտված ենք նույն հավերժական ներուժով ու ժառանգությամբ: Թող որ մենք ավելի շատ վայելենք մեր միջև գոյություն ունեցող հոգևոր ազգակցական կապը և գնահատենք մեր բոլորի տարբեր հատկանիշներն ու բազմազան շնորհները: ․․․
Ես վկայում եմ ձեզ, որ երբ մենք շարունակենք «հոսել» այս ճանապարհով մեր մահկանացու կյանքում, մի նոր օր կսկսվի նոր լույսով, որը կպայծառացնի մեր կյանքը և կընձեռի հիանալի հնարավորություններ՝ ավելի արժևորելու և լիարժեք օրհնվելու Աստծո կողմից՝ Իր զավակների միջև ստեղծված բազմազանությամբ: Մենք, անշուշտ, գործիքներ կդառնանք Նրա ձեռքում՝ Նրա բոլոր որդիների և դուստրերի միջև հարգանքն ու արժանապատվությունը խթանելու համար: