2023
Փառք Մարդուն
Նոյեմբեր 2023


Փառք Մարդուն

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս առավոտ ես ձեզ վկայում եմ, թե որքան օրհնված ենք մենք, որ մեր ունեցած գիտելիքը ստացել ենք Ջոզեֆ Սմիթի՝ ժամանակների վերջին տնտեսության մարգարեի շնորհիվ։

Մենք հասկանում ենք կյանքի նպատակը, այն, թե ով ենք մենք։

Մենք գիտենք, թե ով է Աստված. մենք գիտենք, թե ով է Փրկիչը, որովհետև մենք ունենք Ջոզեֆին, որը մանուկ հասակում գնաց ծառերի այդ պուրակը՝ ներում փնտրելով իր մեղքերից:

Կարծում եմ, որ դա ամենից փառահեղ և հրաշալի բաներից մեկն է, որ որևէ մեկը կարող է իմանալ այս աշխարհում, որ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվել են այս վերջին օրերին, և Ջոզեֆը հարություն է առել՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը։

Մենք ունենք Մորմոնի Գիրքը: Ի՜նչ զարմանալի և հրաշալի նվեր է Մորմոնի Գիրքը Եկեղեցու անդամների համար: Դա մեկ այլ վկայություն է, մեկ այլ վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Մենք դա ունենք, որովհետև Ջոզեֆն արժանի գտնվեց թիթեղներին, ներշնչվեց երկնքից՝ Աստծո պարգևով և զորությամբ թարգմանելու դրանք, և գիրքը նվիրեց աշխարհին։ ․․․

․․․ Մենք փորձում ենք ամեն օր լինել մի քիչ ավելի լավը, մի քիչ ավելի բարի, մի քիչ ավելի պատրաստված՝ այդ օրվա համար, որն անշուշտ, կգա, երբ մենք կվերադառնանք մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը:

Տպել