Եղեք Քրիստոսի խաղաղ հետևորդներ
Հատվածներ
Մեզ և Եկեղեցու այն անդամներին, որոնք ձգտում են լինել «Քրիստոսի խաղաղ հետևորդները», մի ավելի պայծառ օր է սպասվում, երբ մենք կենտրոնանանք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի վրա: Փորձությունները մահկանացու կյանքի մասն են և պատահում են յուրաքանչյուրի հետ ողջ աշխարհում: ․․․
Եկեղեցու ղեկավարներին հաճախակի հարցնում են. «Ինչո՞ւ է արդար Աստվածը թույլ տալիս, որ վատ բաներ կատարվեն, հատկապես բարի մարդկանց հետ»: ․․․
Մենք չգիտենք բոլոր պատասխանները. սակայն մենք գիտենք կարևոր սկզբունքներ, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել փորձություններին, նեղություններին և դժվարություններին՝ հավատքով և վստահությամբ դեպի պայծառ ապագա, որը սպասվում է մեզանից յուրաքանչյուրին:
Մենք գիտենք, որ գրեթե բոլորս ենք տարել ֆիզիկական և հոգևոր փոթորիկներ մեր կյանքում, որոնցից մի քանիսը կործանարար են եղել: Սիրառատ Երկնային Հայրը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, որն Իր վերականգնված Եկեղեցու ղեկավարն է, տվել են մեզ սուրբ գրություններ և մարգարեներ: Նրանք նախապատրաստում, զգուշացնում են մեզ վտանգների մասին և տալիս են առաջնորդություն՝ պատրաստվելու և մեզ պաշտպանելու համար: Որոշ ուղղորդումներ պահանջում են անմիջական գործողություններ, իսկ մի քանիսը տալիս են պաշտպանություն ապագայի շատ տարիների համար: ․․․
․․․ Գովաբանությամբ, երաժշտությամբ և գոհաբանությամբ լեցուն կյանքերը առանձնահատուկ ձևով են օրհնվում: Ուրախ լինելը և աղոթքի միջոցով երկնային օգնությանը ապավինելը Քրիստոսի խաղաղ հետևորդներ լինելու հզոր միջոց է: Միշտ ուրախ լինելու ձգտումն օգնում է խուսափել հոգով ընկճված լինելուց: ․․․
Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, վկայում եմ, որ «Քրիստոսի խաղաղ հետևորդները» կգտնեն անձնական խաղաղություն այս կյանքում և փառահեղ վերամիավորում՝ երկնքում: