Տեսնենք Աստծո ընտանիքը հավերժության ոսպնյակի միջոցով
Հատվածներ
Հնարավո՞ր է սկսել տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում, և նույնիսկ այս մոլորակի վրա ապրելով՝ ունենալ վերանայման այդ զգացումը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հավատքի աչքի միջոցով փոքրացնել և հույսով ու ուրախությամբ նայել մեզ ու մեր ընտանիքներին:
․․․ Քրիստոսի շնորհիվ ամեն խնդիր կլուծվի: Այն ամենը, ինչ անհանգստացնում է ձեզ, ձեզ և ձեզ, լավ ավարտ է ունենալու: Եվ նրանք, ովքեր նայում են հավատքի աչքով, կարող են զգալ, որ այժմ նույնպես լավ է լինելու: ․․․
Երբեմն մեզ ավելի շատ կարեկցանք է պետք, քան խորհուրդ կամ դասախոսություն լսել: ․․․
Եկեք փոքրացնենք ոսպնյակը և ընտանեկան հարաբերությունները դիտարկենք որպես կատարյալ միջոց՝ մեզ սովորեցնելու այն դասերը, որոնք եկել ենք այստեղ սովորելու, երբ դիմում ենք Փրկչին:
Եկեք խոստովանենք, որ ընկած աշխարհում չկա կատարյալ կողակից, ծնող, որդի կամ դուստր, թոռ, դաստիարակ կամ ընկեր, սակայն գոյություն ունեն լավը դառնալու միլիոնավոր եղանակներ: …
Այս վերջին օրերում, թերևս, մեր ամենամեծ աշխատանքը կլինի մեր սիրելիների՝ չար աշխարհում ապրող լավ մարդկանց հետ: Մեր հույսը փոխում է այն եղանակը, որով նրանք տեսնում են իրենց և հասկանում, թե ովքեր են իրենք իրականում: Եվ սիրո այս ոսպնյակի միջոցով նրանք կտեսնեն, թե ինչ են դառնալու: ․․․
Եվ քանի որ մենք ուխտի զավակներ ենք, մենք կարող ենք այժմ խնդրել այդ հուսադրող զգացումը:
Սերը փոխում է սրտերը: Այն բոլոր բաների ամենամաքուր շարժառիթն է, և ուրիշները կարող են դա զգալ: ․․․ Անշուշտ, հաղթում են նրանք, ովքեր սիրում են ամենաշատը և ամենաերկարը: ․․․
Ես և դուք կարո՞ղ ենք անել դա: Մենք կարող ենք դա անել։ Մենք կարող ենք դիմանալ և հուսալ: