2023
Այստեղ խոսում են սիրո մասին
Նոյեմբեր 2023


Այստեղ խոսում են սիրո մասին

Հատվածներ

պաստառ

Ներբեռնել PDF

Այսօր եկեք խոսենք ավետարանական սիրո երեք լեզուների մասին: ․․․

Առաջինը ավետարանի ջերմության և ակնածանքի լեզուն է։

Ջերմությամբ և ակնածանքով մեր հաղորդության և այլ ժողովները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի վրա։ ․․․

Եկեք միշտ ջերմ ու ակնածալից երախտագիտությամբ խոսենք Աստծո աշխատանքի ու փառքի, Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի ու Նրա քավիչ զոհաբերության մասին։

Երկրորդը ավետարանի ծառայության և զոհաբերության լեզուն է։ ․․․

Տիրոջ Եկեղեցում Նրան և միմյանց ծառայելու կոչումները հնարավորություն են տալիս զարգացնել կարեկցանք, կարողություն և խոնարհություն։ …

… Մենք սնուցում ենք կապը և պայքարում մեկուսացման դեմ, երբ պարբերաբար սրտանց ծառայում ենք միմյանց տներում և համայնքներում։ ․․․

… Նրանց լավ ծրագրված միջոցառումները օգնում են բոլորին զգալ իրենց գնահատված, ներառված և հրավիրված՝ խաղալու անհրաժեշտ դերը։ ․․․

… Հավատքը, ծառայությունը և զոհաբերությունը մեզ ավելի են մոտեցնում մեր Փրկչին։ ․․․

Եվ դա մեզ բերում է դեպի ավետարանի պատկանելության ուխտի լեզուն։ ․․․

Հիսուս Քրիստոսն առաջարկում է ավելի լավ ճանապարհ՝ աստվածային ուխտի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ավելի ամուր են, քան մահվան պարանները։ Աստծուն և միմյանց պատկանելու ուխտը կարող է բուժել և սրբացնել մեր ամենաթանկ հարաբերությունները։ Իրականում, Նա մեզ ավելի լավ է ճանաչում և ավելի շատ է սիրում մեզ, քան մենք ենք ճանաչում կամ սիրում ինքներս մեզ։ Հիրավի, երբ մենք ուխտ ենք կապում ենք այն ամենով, ինչ մենք ունենք, մենք կարող ենք դառնալ ավելին, քան մենք կանք։ Աստծո զորությունն ու իմաստությունը կարող են օրհնել մեզ ամեն բարի պարգևով՝ Իր ժամանակին և Իր ճանապարհով։