2023
Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը
Նոյեմբեր 2023


Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Այսօր ես դիմում եմ Եկեղեցու փորձառու ավագ անդամներին, որոնք կարող են ծառայել որպես միսիոներներ։ Տերն ունի ձեր կարիքը: ․․․

Երբ ես այցելում էի միսիաներ ամբողջ աշխարհում, տեսնում էի մեր ավագ միսիոներների բանակի հիանալի ծառայությունը։ Ակնհայտ է, որ նրանք ուրախ են՝ կատարելու «Տիրոջ կամքը և լինելու Տիրոջ գործի մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 64․29]։ …

Ես շատ զույգերի եմ կանչել ծառայելու և տեսել եմ Քրիստոսի Լույսը նրանց դեմքին։ Վերադառնալուց հետո նրանք պատմում էին Տիրոջը և միմյանց ավելի մոտենալու, Տիրոջ Հոգին իրենց հետ զգալու մասին, ինչպես նաև մեծ փոփոխություն կատարելու զգացում ունենալու մասին։ Ո՞վ չի ցանկանա դա։ ․․․

Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, խնդրում եմ ձեզ ծառայել որպես Իսրայելի հավաքման միսիոներ և, գուցե, կրկին ծառայել։ ․․․

Ես նաև խոստանում եմ, որ ծառայության ժամանակ դուք կզգաք Տիրոջ սերը ձեր կյանքում, կճանաչեք Նրան, Նա կճանաչի ձեզ և շատ մեծ կլինի ձեր ուրախությունը [Վարդապետություն և Ուխտեր 18․15]։ Հիսուս Քրիստոսին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը կոգեշնչի և կօրհնի ձեր ընտանիքին, ձեր թոռներին և ծոռներին։ «Խաղաղությունը և սերը կբազմապատկվեն» [Հուդա 1․2] նրանց կյանքի գալիք տարիներին։

Տպել