Տասանորդը բացում է երկնքի պատուհանները
Հատվածներ
Այն ամենը, ինչ մենք ունենք, և այն, ինչ մեզանից ներկայացնում ենք, գալիս է Աստծուց։ Մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, պատրաստակամորեն կիսում ենք դրանք մյուսների հետ։
Ամեն ինչ տալով՝ Տերը խնդրում է մեզ դրա դիմաց Իրեն և Իր արքայությանը վերադարձնել մեր եկամտի տասը տոկոսը։ Նա խոստացել է մեզ, որ եթե մենք ազնիվ լինենք մեր տասանորդը վճարելիս, Նա կբացի «երկնքի պատուհանները և օրհնություն կթափի … մինչև որ նորա համար տեղ չլինի» [Մաղաքիա 3․10]։ Նա խոստացել է մեզ, որ կպաշտպանի մեզ չարիքից։ ․․․
Երկնքի պատուհանները բաց են շատ առումներով: Որոշ դեպքերում դրանք նյութական են, որոշ դեպքերում՝ հոգևոր։ Մի քանիսը՝ չերևացող և հեշտ անտեսվող։ Վստահեք Տիրոջ ժամանակացույցին և օրհնությունները միշտ կգան։ ․․․
Աշխարհը խոսում է տասանորդի մասին միայն փողի առումով, բայց տասանորդի սուրբ օրենքը սկզբունքորեն հավատքի խնդիր է: Տասանորդ վճարելիս ազնիվ լինելը մի եղանակ է, որով մենք ցույց ենք տալիս մեր Տիրոջը մեր կյանքում առաջին տեղում դնելու պատրաստակամությունը՝ մեր սեփական հոգսերից և շահերից վեր: Ես խոստանում եմ, որ եթե ապավինեք Տիրոջը, երկնքի օրհնությունները կգան: ․․․
Տիրոջ ավելացող առատությունը, որը լրացվում է ձեր առատաձեռն տասանորդների միջոցով, ամրապնդում է Եկեղեցու պահուստները՝ հնարավորություններ ընձեռելով առաջ տանելու Տիրոջ աշխատանքը աննախադեպ ձևով։ Տիրոջն ամեն ինչ հայտնի է, և ժամանակի ընթացքում մենք կտեսնենք Նրա սուրբ նպատակների իրականացումը։