2008
Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը

Պատասխանել մեզ մեղադրողներին Փրկչի ձևով:

Robert D. Hales

Մենք հավաքվել ենք միասին ինչպես մեկ, մենք մեզ վրա ենք վերցրել Հիսուս Քրիստոսի անունը, և մենք Քրիստոնեաներ ենք: Հարցերից մեկը, որ պետք է տանք. Այդ դեպքում, ինչո՞ւ, եթե մենք ունենք Փրկչի այդ սերը, որևէ մեկը ցանկություն ունի մեզ դեմ լինելու կամ հարձակվելու մեզ վրա:

Վերջերս մի խումբ պայծառ, հավատարիմ երիտասարդ Վերջին Օրերի Սրբեր գրել էին իրենց ամենաշատը ճնշող հարցերից մի քանիսը: Մի քույր հարցրել էր. «Ինչո՞ւ Եկեղեցին չի պաշտպանում իրեն ավելի ակտիվորեն, երբ մեղադրանքներ են հնչում Եկեղեցու հասցեին»:

Ի պատասխան նրա, ես կասեի., որ մահականացու կյանքի մեծ փորձություններից մեկը մեր հավատամքը հարցականի տակ դնելը կամ քննադատելն է: Նման պահերին, մենք հնարավոր է ցանկանանք հարձակողական պատասխան տալ` «բռունցքներ թափ տալ»: Սակայն դրանք կարևոր հնարավորություններ են` ետ կանգնել, աղոթել և հետևել Փրկչի օրինակին: Հիշեք, որ Հիսուսին ատեց և մերժեց աշխարհը: Լեքիի երազում, նրանք, ովքեր եկան Փրկչի մոտ, նույնպես համբերության տարան «ծաղրել և մատով ցույց տալ» (1 Նեփի 8.27): Հիսուսն ասել է. «Աշխարհքը [իմ աշակերտներին] ատեց, որովհետև աշխարհքիցը չեն, ինչպես ես էլ աշխարհքիցը չեմ» (Հովհաննես ԺԷ.14): Սակայն երբ մենք պատասխանենք մեզ մեղադրողներին ինչպես Փրկիչը, մենք ոչ միայն կդառնանք ավելի Քրիստոսանման, այլև կհրավիրենք մյուսներին զգալ Նրա սերը և հետևել Նրան:

Քրիստոսանման պատասխանը չենք կարող բանաձևի նման գրել կամ ձևակերպել: Փրկիչն ամեն իրավիճակում տարբեր կերպ է պատասխանել: Երբ Նրան կանգնեցրել էին ամբարիշտ Հերովդես թագավորի առաջ, Նա լուռ էր: Երբ կանգնած էր Պիղատոսի առաջ, Նա պարզ ու հզոր վկայություն բերեց Իր աստվածային դերի և նպատակի մասին: Տեսնելով փող փոխանակողներին, որոնք պղծում էին տաճարը, Նա Իր աստվածային պատասխանատվությունը գործադրեց, որպեսզի պահպանի ու պաշտպանի այն, ինչ սուրբ է: Խաչի վրա Նա արտասանեց Քրիստոնեական անզուգական խոսքերը. «Հայր, թողիր դորանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս ԻԳ.34):

Ոմանք սխալմամբ կարծում են այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասիվ են կամ թույլ: Սակայն, հավատ, ուժ և ամենակարևորը Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս Ե.44):

Մարգարե Ջոզեֆ Սմիթն այդ քաջությունը դրսևորեց իր ողջ կյանքում: Թեպետ նա «ծանր հալածանքների ենթարկվեց մարդկանց բոլոր խավերի կողմից` թե՛ կրոնական, թե՛ ոչ կրոնական» (Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.27), նա չհակադարձեց կամ ատելություն չդրսևորեց: Քրիստոսի բոլոր ճշմարիտ աշակերտների պես, նա կանգնեց Փրկչի հետ` սիրելով մյուսներին` հանդուրժելով և կարեկանքով: Դա Քրիստոնեական քաջություն է:

Երբ մենք չենք հակադարձում, երբ մենք մենք դարձնում ենք մյուս երեսը և դիմադրում զայրույթին, մենք ևս կանգնում ենք Փրկչի կողքին: Մենք Նրա սերն ենք դրսևորում, որը միակ ուժն է, որ կարող է հպատակեցնել հակառակորդին և պատասխանել մեր մեղադրողներին, առանց ի պատասխան նրանց մեղադրելու: Դա թուլություն չէ: Դա Քրիստոնեկան քաջություն է:

Տարիների ընթացքում մենք սովորում ենք, որ մեր հավատի դեմ մարտակոչերը նոր չեն, և դրանք հավանաբար շուտով չեն անհետանա: Սակայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները հակառակության մեջ տեսնում են հնարավորություն:

Մորմոնի Գրքում մարգարե Աբինադին կապկպված բերվեց Նոյ թագավորի առաջ: Թեպետ թագավորը եռանդով հակառակվում էր Աբինադիին և, ի վերջո, դատապարտեց նրան մահվան, Աբինադին համարձակ ուսուցանեց ավետարանը և բերեց իր վկայությունը: Քանի որ Աբինադին օգտվեց այդ հնարավորությունից,Ալմա անունով քահանան դարձի եկավ դեպի ավետարանը և շատ հոգիներ բերեց դեպի Քրիստոսը: Աբինադիի և Ալմայի քաջությունը Քրիստոնեական քաջություն էր:

Փորձը ցույց է տվել, որ Եկեղեցու վերաբերյալ բացասական հրապարակախոսությունները կարող են օգնել իրականացնել Տիրոջ նպատակները: 1983թ. Առաջին Նախագահությունը գրեց Եկեղեցու ղեկավարներին, որ «Ընդդիմությունը կարող է ինքնին հնարավորություն լինել: Մեր միսիոներների դիմաց ծառացած դժվարությունը կայանում է կրոնական հարցերում և մեր ուղերձի հանդեպ հետաքրքրության պակասը: Այդ քննադատությունները … հետաքրքրություն են առաջացնում Եկեղեցու հանդեպ … Դա հնարավորություն է ստեղծում [անդամների համար] ճշմարտությունը ներկայացնել նրանց, ում ուշադրությունը այդպիսով ուղղվում է մեր կողմ»:1

Մենք կարող ենք օգտվել նման հնարավորություններից տարբեր եղանակներով` բարյացակամ նամակ խմբագրին, զրույց ընկերոջ հետ, արձագանք ինտերնետային բլոգում, կամ վերահաստատող խոսք նրան, ով արհամարհական մեկնաբանություն է կատարել: Մենք կարող ենք պատասխանել սիրով նրանց, ովքեր ազդվել են թյուր տեղեկությամբ կամ նախապաշարմունքով, ովքեր «ճշմարտությունից հեռու են մնացել, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123.12): Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեզ մեղադրողներին այդպես պատասխանելը թուլություն չէ: Դա Քրիստոնեական քաջությունն է գործում:

Ուրիշներին պատասխանելիս տարբեր իրավիճակներ կլինեն: Բարեբախտաբար, Տերը գիտե մեզ մեղադրողների սիրտը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ ձևով պատասխանել նրանց: Երբ ճշմարիտ աշակերտներն առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ոգեշնչում են ստանում: Եվ յուրաքանչյուր դեպքում, ճշմարիտ աշակերտները պատասխանում են այնպես, որ հրավիրում են Տիրոջ Հոգին: Պողոսը հիշեցնում էր Կորնթացիներին, որ իր քարոզը «ոչ թե մարդկային իմաստnւթյան պատիր խոսքերովն եղավ, այլ Հոգու և զորութեան ապացուցութեամբը» (Ա Կորնթացիս Բ.4): Քանի որ այդ զորությունը կենում է Տիրոջ Հոգում, մենք պետք է երբեք չհակառակվենք, երբ մեր հավատն ենք քննարկում: Ինչպես գրեթե յուրաքանչյուր միսիոներ սովորում է ` Աստվածաշնչով կրակոտ անզիջող ելույթ ունենալը միշտ հեռացնում է Հոգին: Փրկիչն ասել է. «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ» (3 Նեփի 11.29): Եկեղեցին ոչ քրիստոնեական լինելու մեջ մեղադրելուց ավելի ցավալի է այն, որ Եկեղեցու անդամները նման մեղադրանքներին պատասխանում են ոչ Քրիստոսանման ձևով: Թող որ մյուսների հետ մեր զրույցները միշտ բնորոշվեն Հոգու պտուղներով, որոնք են` «սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, և ժուժկալություն» (Գաղատացիս Ե.22–23): Լինել հեզ ըստ բացատրական բառարանի, նշանակում է «համբերատարություն և երկայնամտություն դրսևորել, կրել վնասը առանց վրդովվելու»:2 Հեզությունը թուլություն չէ: Դա Քրիստոնեական քաջության նշան է:

Սա հատկապես կարևոր է մյուս Քրիստոնեական հավատքների անդամների հետ մեր շփումներում: Իսկապես մեր Երկնային Հայրը տխրում է, իսկ դևը ծիծաղում, երբ մեր Քրիստոնյա հարևանների հետ մենք բորբոքված վիճաբանում ենք վարդապետական տարբերությունների շուրջ:

Սա չի նշանակում, որ մենք պետք է զիջումների գնանք մեր սկզբունքների առումով կամ իմաստազրկենք մեր համոզմունքները: Մենք չենք կարող փոխել վերականգնված ավետարանի վարդապետությունները, նույնիսկ եթե դրանք ուսուցանելով և դրանց հնազանդվելով աշխարհում մենք համակրանք չենք վայելի: Սակայն եթե մենք զգում ենք, որ պետք է Աստծո խոսքը խոսենք համարձակորեն, մենք պետք է աղոթենք, որպեսզի լցվենք Սուրբ Հոգով (տես Գործք Դ.29, 31): Մենք պետք է երբեք չշփոթենք համարձակությունը Սատանայի խարդախության` բռնադատության (տես Ալմա 38.12): Ճշմարիտ աշակերտները խոսում են հանգիստ վստահությամբ, ոչ թե գոռոզամիտ հպարտությամբ:

Որպես ճշմարիտ աշակերտներ, մեր սկզբնական մտահոգությունը պետք է լինի մյուսների բարեկեցությունը, ոչ թե մեր անձնական արդարացումը: Հարցերն ու քննադատությունը մեզ հնարավորություն է ընձեռում մատչելի լինել մյուսների համար և ցույց տալ, որ նրանք կարևոր են մեր Երկնային Հոր և մեզ համար: Մեր նպատակը պետք է լինի` օգնել նրանց հասկանալ ճշմարտությունը, չպաշտպանել մեր եսը կամ միավորներ շահել աստվածաբանական քննարկումներում: Մեր սրտանց վկայություններն ամենահզոր պատասխանն են, որ մենք կարող ենք տալ մեզ մեղադրողներին: Եվ նման վկայությունները կարող են միայն ծնվել սիրով և հեզությամբ: Մենք պետք է նմանվենք Էդվարդ Փարթրիջին, որի մասին Տերն ասել է. «Նրա սիրտը մաքուր է իմ առաջ, քանզի նա նման է հին Նաթանայէլին, որի մեջ չկա նենգություն» (ՎևՈւ 41.11): Անկեղծ լինելու համար պետք է մանկական անմեղություն ունենալ, լինել դանդաղ վիրավորվելիս և արագ ներելիս:

Այս հատկանիշները սովորելով տանը և ընտանիքում կարելի է գործածել մեր բոլոր հարաբերություններում: Լինել անկեղծ, նշանակում է առաջինը փնտրել մեր մեղքը: Երբ մեղադրվում ենք, մենք պետք է հարցնենք ինչպես Փրկչի Առաքյալներն էին հարցնում. «Ե՞ս եմ, Տեր» (Մատթեոս ԻԶ.22): Եթե լսում ենք Հոգու կողմից տրված պատասխանը, մենք կարող ենք անհրաժեշտության դեպքում ուղղումներ կատարել, ներողություն խնդրել, ներում փնտրել և ավելի լավ գործել:

Անկեղծորեն, ճշմարիտ աշակերտները խուսափում են մյուսների տեսակետները սխալ ձևով դատապարտելուց: Մեզանից շատերն ամուր ընկերական կապեր են հաստատել նրանց հետ, ովքեր մեր Եկեղեցու անդամներ չեն` դասընկերներ, գործընկերներ և ընկերներ ու հարևաններ ողջ աշխարհում: Մենք նրանց կարիքն ունենք, նրանք էլ մեր: Ինչպես Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է ուսուցանել. «Եկեք սովորենք հարգել մյուսներին … Մեզանից ոչ ոք չի ապրում միայնակ մեր քաղաքում, մեր պետության մեջ կամ մեր աշխարհում»:3

Ինչպես Փրկիչը վերաբերվեց Հերովդեսին, երբեմն ճշմարիտ աշակերտները պետք է Քրիստոնեական քաջություն ցուցաբերեն ոչինչ չասելով: Մի անգամ երբ ես գնացել էի գոլֆ խաղալու, ես թեթևակի դիպա մի հսկայական կակտուսի, որը կարծես իր ասեղներով նետահարեց ինձ: Այդ բույսի փշերը խրվեցին հագուստիս մեջ, թեպետ շատ թեթևակի էի դիպչել նրան: Որոշ իրավիճակներ նման են այդ բույսին. դրանք կարող են միայն վնասել մեզ: Նման իրավիճակներում, մենք ավելի լավ է հեռու մնանք և ուղղակի հեռանանք: Այդ ժամանակ ոմանք կփորձեն մեզ բարկացնել և վիճաբանության մեջ ներքաշել: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Լեքոնտիի և նրա մարդկանց մասին, ովքեր վրաններ էին խփել լեռան մոտ: Դավաճան Ամաղիկիան համոզում էր Լեքոնտիին «վար իջնել» և հանդիպել իր հետ հովտում: Սակայն երբ Լեքոնտին իջավ բարձր դիրքից, նրան «աստիճանաբար» թունավորեցին, մինչև նա մահացավ, և նրա բանակն անցավ Ամաղիկիայի ձեռքը (տես Ալմա 47): Վիճաբանելով և մեղադրելով, որոշ մարդիկ գայթակղում են մեզ իջնել բարձր դիրքից: Բարձր դիրքում գտնվում է լույսը: Այնտեղ ենք մենք տեսնում առավոտի առաջին լույսը և երեկոյի վերջին լույսը: Դա ապահով հողն է: Այնտեղ է ճշմարտությունը և գիտելիքը: Երբեմն մյուսները ուզւոմ են, որ մենք իջնենք բարձրք դիրքից և միանանք իրենց ցեխի մեջ ընթացող աստվածաբանական ծեծկռտուքին: Այդ մի քանի կռվարար անհատները պատրաստ կանգնած են մասնակցելու կրոնական կռիվներին` դա կլինի ինտերնետով, թե անհատապես: Ավելի լավ է մենք միշտ մնանք փոխադարձ հարգանքի և սիրո բարձր դիրքում:

Այդպես, մենք կհետևենք մարգարե Նէեմիայի օրինակին, որը պարսպով պատեց Երուսաղեմը: Նէեմիայի թշնամիները խնդրում էին նրան հանդիպել դաշտավայրում, որտեղ «նրանք մտածում էին, որ իրեն չարություն անեն»: Ինչևէ, հակառակ Լեքոնտիի Նէեմիան իմաստուն ձևով մերժեց նրանց առաջարկը, ասելով. «Ես մեծ գործով զբաղված եմ, և չեմ կարող իջնել. ինչու համար գործը դադարե, երբ որ ես ձգեմ նրան, և իջնեմ ձեր մոտ» (Նէեմիա Զ.2–3): Մենք նույնպես մեծ գործ ունենք, որը չի իրագործվի, եթե կանգ առնենք և վիճաբանենք: Փոխարենը մենք պետք է Քրիստոնեական քաջությամբ զինվենք և առաջ շարժվենք: Ինչպես կարդում ենք Սաղմոսում. «Մի բարկանար չարերի վրա» (Սաղմոս ԼԷ.1):

Այս աշխարհում չարը միշտ մեզ հետ կլինի: Մահկանացու մեծ փորձության մասն է` ապրել աշխարհում առանց աշխարհի պես դառնալու: Իր Միջնորդական Աղոթքում, Փրկիչը խնդրեց Իր Երկնային Հորը. «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նրանց. այլ որ նրանց պահես չարիցը» (Հովհաննես ԺԷ.15): Բայց թեպետ Փրկիչը զգուշացրեց հալածանքների մասին, Նա խոստացավ խաղաղություն. «Խաղաղություն եմ թողում ձեզ … Ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես ԺԴ.27): Ես վկայում եմ, որ ունենալով Նրա խաղաղության թիկնոցը մեզ վրա, Առաջին Նախագահության խոստումը կիրականանա. «Հակառակությունը, որը թվում է դժվար տանելի, օրհնություն կլինի երկրի վրա Աստծո արքայության համար»:4

Հարց տվող քրոջը և բոլոր նրանց, ովքեր ձգտում են իմանալ, թե ինչպես մենք պետք է արձագանքենք մեզ մեղադրողներին, ես պատասխանում եմ` մենք սիրում ենք նրանց: Ինչպիսին էլ լինի նրանց ռասսան, դավանանքը, կրոնը կամ քաղաքական համոզմունքները, եթե մենք հետևում ենք Քրիստոսին և դրսևորում Նրա քաջությունը, մենք պետք է սիրենք նրանց: Մենք չենք համարում մեզ նրանցից ավելի լավը: Փոխարենը, մենք ցանկանում ենք մեր սիրով ցույց տալ նրանց ավելի լավ ուղի` Հիսուս Քրիստոսի ուղին: Նրա ուղին տանում է դեպի մկրտության դուռը, արդարակյաց ապրելակերպի նեղ ու անձուկ ճանապարհը և Աստծո տաճարը: Նա է «ճանապարհը, և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6): Միան Նրա միջոցով մենք և մեր բոլոր եղբայրներն ու քույրերը կարող ենք ժառանել մեծագույն պարգևը` հավերժական կյանք և հավերժական երջանկություն: Թույլերը չեն կարող նրանց օգնել, նրանց համար օրինակ լինել, դա ուժեղները կարող են անել: Դա դուք և ես, Վերջին Օրերի Սրբերը կարող են անել, ովքեր վճարում են աշակերտ լինելու գինը` մեզ մեղադրողներին Քրիստոնեական քաջությամբ պատասխանելով:

Ես եզրափակում եմ վկայություն բերելով Մորմոնի խոսքերով. «Ահա, ես մի հետևորդ եմ Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու: Ես կանչված եմ Նրա կողմից հայտարարելու նրա խոսքն իր ժողովրդի մեջ, որպեսզի նրանք կարողանան ունենալ հավիտենական կյանք» (3 Նեփի 5.13): Ես իմ հատուկ վկայությունն եմ բերում Նրա մասին, որ մեր կյանքը կարող է հավիտենական լինել, որովհետև Նրա սերը հավիտենական է: Որ մենք կիսվենք Նրա հավերժական, անպայմանական սիրով մեր եղբայրների և քույրերի հետ ամենուր, իմ խոնարհ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյյուրներ

  1. Presidency letter, Dec. 1, 1983.

  2. Webster’s Third New International Dictionary, 1986.

  3. Thomas S. Monson, “In Quest of the Abundant Life,” Ensign, Mar. 1988, 3.

  4. First Presidency letter, Dec. 1, 1983.