2008
Պատվիր Քահանայությունը և այն լավ օգտագործիր
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Պատվիր Քահանայությունը և այն լավ օգտագործիր

Սուրբ քահանայությունն օգտագործելու կատարյալ օրինակ է հանդիսանում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Նա ծառայում էր սիրով, կարեկցանքով և գթությամբ:

Elder Richard G. Scott

Իմ սիրելի եղբայներ, մենք ողջ աշխարհով մեկ հավաքված ենք Աստծո սուրբ քահանայության այս հրաշալի եղբայրներով: Որքան օրհնված ենք մենք, որ գտնվում ենք երկրի այն շատ քիչ տղամարդկանց շարքում, որոնց վստահվել է լիազորությունը՝ գործելու Փրկչի անունով, օրհնելու համար ուրիշներին Նրա քահանայությունն արդար օգտագործելու միջոցով:

Ես մտածում եմ, եղբայրներ, թե մեզանից քանիսն են լրջարեն խորհել Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունները կրելու անգնահատելի արժեքի շուրջ: Մտածելով, թե երկրի վրա ապրած որքան քիչ տղամարդ են ստացել քահանայություն և թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լիազորել այդ անձանց՝ գործելու Իր անունով, մենք պետք է խոր հնազանդություն զգանք և մեծապես երախտապարտ լինենք այն քահանայության համար, որը կրում ենք:

Քահանայությունը Աստծո անունով գործելու իշխանություն է: Այդ իշխանությունը կարևոր է երկրի վրա Նրա աշխատանքի իրականացման համար: Քահանայությունը, որը մենք կրում ենք, Աստծո հավերժական իշխանության հատկացված մասնաբաժին է: Եթե մենք հավատարիմ ենք և ճշմարիտ, քահանայության մեր կարգումը կլինի հավերժական:

Սակայն իշխանության շնորհումը միայն ինքնաբերաբար չի օժտում պաշտոնի զորությամբ: Թե որքանով մենք կարող ենք օգտագործել քահանայության զորությունը կախված է մեր անձնական արժանավորությունից, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից և Նրա պատվիրաններին հնազանդվելուց: Եթե մենք հիմնվենք ավետարանի գիտելիքի ապահով հիմքի վրա, ապա արժանավոր կերպով քահանայությունն օգտագործելու մեր ունակությունը մեծապես կաճի:

Սուրբ քահանայությունն օգտագործելու կատարյալ օրինակ է հանդիսանում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Նա ծառայում էր սիրով, կարեկցանքով և գթությամբ: Նրա կյանքը խոնարհության և զորության աննախադեպ օրինակ է: Քահանայության օգտագործումից բխող մեծագույն օրհնությունները գալիս են ուրիշներին առանց քո անձի մասին մտածելու խոնարհ ծառայությունից: Հետևելով հավատարիմ, հնազանդ քահանայություն կրողի Նրա օրինակին, մենք կարող ենք մեծ զորություն ստանալ: Երբ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք օգտվել բժշկելու, օրհնելու, սփոփելու և խորհուրդ տալու զորություններից, եթե հավատքով հետևենք Հոգու մեղմ հուշումներին:

Ես խնդրում եմ, մի քանի րոպե պատկերացրեք, թե դուք և ես մենակ գտնվում ենք մի հանգիստ վայրում, որտեղ մթնոլորտը թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին ղեկավարի: Ձեզանից ոմանք պարբերաբար մասնակցում են անձնական արժանավորության հարցազրույցների, մինչ մյուսները ունեն կոչումներ, որոնք դա հազվադեպ են պահանջում: Մտածեք, թե հաջորդ մի քանի րոպեների ընթացքում դուք և ես առանձին քահանայության հարցազրույց ենք ունենալու:

Այդ պահերը միասին կիսելով, ես կխնդրեի, որ դուք մտածեիք ձեր կրած սուրբ իշխանությունն օգտագործելու ձեր անձնական արժանավորության մասին: Ես ձեզ նաև կխնդրեմ մտածել, թե որքան հետևողականորեն եք դուք օգտագործում ձեր քահանայությունն ուրիշներին օրհնելու համար: Իմ նպատակն է, ոչ թե քննադատել, այլ օգնել մեծացնել այն օգուտները, որոնք գալիս են ձեր քահանայության օգտագործման հետևանքով:

Արդյո՞ք ձեր անձնական մտքերը համապատասխան են Սուրբ Հոգու առաջնորդությանը, թե դրանք կբարելավվեն, եթե մանրակրկիտ տան մաքրություն կազմակերպեք: Արդյո՞ք դուք սնուցում եք ձեր միտքը վեհացնող նյութերով, թե տրվում եք պոռնոգրաֆիկ գրականության կամ ինտերնետային կայքերի գայթակղությանը: Արդյո՞ք դուք զգուշորեն խուսափում եք խթանիչներից և նյութերից, որոնք հակասում են Իմաստության Խոսքին, թե դուք կատարում եք անձնապես արդարացվող բացառություններ: Արդյո՞ք դուք ուշադիր հետևում եք, որ այն, ինչ մուտք է գործում ձեր ուղեղ ձեր աչքերի և ականջների միջոցով, լինի ազնիվ և վեհացնող:

Եթե դուք բաժանված եք, ապա արդյո՞ք ապահովում եք ձեր երեխաների իրական ֆինանսական կարիքները, այլ ոչ թե կատարում օրինական նվազագույն պահանջները:

Եթե դուք ամուսնացած եք, արդյո՞ք դուք հավատարիմ եք ձեր կնոջը` թե մտքով, և թե ֆիզիկապես: Արդյո՞ք դուք հավատարիմ եք ձեր ամուսնության ուխտերին և չեք ներքաշվում այլ կանանց հետ այնպիսի խոսակցությունների մեջ, որոնք չէիք ցանկանա, որ ձեր կինը լսեր: Արդյո՞ք դուք բարի և օգնող եք ձեր կնոջ և երեխաների հանդեպ: Արդյո՞ք դուք օգնում եք ձեր կնոջը, կատարելով տան որոշ գործեր: Արդյո՞ք դուք ղեկավարում եք ընտանեկան միջոցառումները, ինսչպիսին են՝ սուրբ գրությունների ուսումնասիորւթյունը, ընտանեկան աղոթքը և ընտանեկան երեկոն, կամ արդյո՞ք ձեր կինը լրացնում է ձեր ուշադրության պակասը, երբ դուք տանը չեք: Ասո՞ւմ եք դուք նրան, որ սիրում եք իրեն:

Եթե ձեզանից որևէ մեկն իրեն անհարմար է զգում, մտքում մտածելով իմ տված հարցերի պատասխանների մասին, ապա ուղղիչ գործողություններ կատարեք այժմ: Եթե կան արժանավորության խնդիրներ, ապա իմ սրտի ողջ մեղմությամբ ես ձեզ խրախուսում եմ այժմ խոսել ձեր եպիսկոպոսի կամ ձեր ցցի նախագահության անդամի հետ: Դուք օգնության կարիք ունեք: Այն խնդիրները, որ անհանգստացնում են ձեզ, իրենք իրենց չեն բուժի: Անուշադրության մատնվելով դրանք ավելի կվատթարանան: Հնարավոր է, ձեզ համար դժվար է խոսել ձեր քահանայության ղեկավարի հետ, սակայն ես ձեզ խրախուսում եմ անել դա հիմա՝ ձեր իսկ բարիքի և նրանց օգտի համար, ովքեր սիրում են ձեզ:

Եղբայրներ, այժմ ես խոսում եմ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործվի քահանայությունը, որպեսզի օրհնի մյուսների կյանքը, հատկապես Երկնային Հոր դուստրերի կյանքը:

Ընտանիքի մասին հայտարարությունն ասում է, որ ամուսինն ու կինը պետք է հավասարազոր գործընկերներ լինեն: Ես համոզված եմ, որ Եկեղեցու յուրաքանչյուր կին կողջունի այդ հնարավորությունը և կաջակցի դրան: Արդյոք դա տեղի կունենա, թե ոչ, կախված է ամուսնուց: Շատ ամուսիններ հավասար գործընկերության սկզբունքով են ապրում իրենց կանանց հետ, ինչը օգուտ է պարգևում երկուսին և օրհնում իրենց զավակներին: Սակայն, շատերն այդպես չեն անում: Ես կոչ եմ անում ցանկացած տղամարդու, որը չի ցանկանում իր կնոջ հետ հավասար գործընկերական հարաբերություններ ունենալ, հնազանդվել Տիրոջ ոգեշնչված խորհրդին և այդպես վարվել: Հավասար գործընկերությունը մեծագույն առավելություններ ունի, երբ ամուսինն ու կինը երկուսն էլ փնտրում են Տիրոջ կամքը, երբ իրենց և իրենց ընտանիքի համար կարևոր որոշումներ են կայացնում:

Ուշադիր եղեք Հոգու հուշումների հանդեպ, ձեր քահանայության միջոցով Տիրոջ անունով գործելու ձեր արտոնությունից օգտվելիս: Ավելի լավ պատկերացրեք, թե ինչպես կարող եք ավելի շատ օգտագործել քահանայության զորությունը նրանց կյանքում, ում սիրում ու ծառայում եք: Ես մասնավորապես մտածում եմ այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք են՝ կարիքավոր այրիները, որոնց կարող եք մեծ օգնություն ցուցաբերել որպես հասկացող և կարեկցող քահանայության կրող: Շատերը երբեք օգնության համար չեն դիմի: Տեղեկացեք, թե ինչ խնդիրներ կան տանը, որոնցում դուք կարող եք օգնել, օրինակ՝ մտահոգություններից ազատում ոգեշնչված քահանայության օրհնության միջոցով կամ մանր վերանորոգումների կարիք:

Որպես եպիսկոպոս եղեք զգայուն և ուշադիր քույրերի հանդեպ, որոնք ծառայում են ձեր ծխի խորհրդում: Նրանք կարող են բացահայտել ձեր ծխի կանանց կարիքները, որոնք օրհնված չեն տանը քահանայություն կրող ունենալ: Տնային այցելության օգնությամբ Սփոփող Միությունը կարող է բացահայտել կարիքները և ձեզ լուծումներ առաջարկել: Սփոփող Միության իրավասությունից դուրս գտնվող հարցերի դեպքում դուք կարող եք դիմել երեցների քվորումին կամ բարձրագույն քահանաների խմբին՝ ըստ կարիքի օգնություն տրամադրելու համար:

Որպես եպիսկոպոս, երբ դուք խորհուրդ եք տալիս ամուսնական խնդիրներ ունեցող ամուսնուն և կնոջը, արդյո՞ք դուք նույն կշիռն եք տալիս կնոջ խոսքերին, ինչպիսին տալիս եք ամուսնու խոսքերին: Աշխարհով մեկ ճանապարհորդելիս, ես տեսնում եմ, ինչպես են կանայք երբեմն տուժում այդ առումով, քանի որ քահանայության ղեկավարներն ավելի շատ վստահում են Երկնային Հոր որդու, և ոչ թե դստեր խոսքին: Այս անհավասարությունը պարզապես երբեք չպետք է տեղի ունենա:

Արդյո՞ք միայնակ քույրերը ստանում են այն հասկացողությունն ու ուշադրությունը, որոնց արժանի են, երբ նրանք այցելում են ընտանեկան ծխերը: Արդյո՞ք նրանք հնարավորություններ են ունենում իրենց ընդունված և ցանկալի զգալ: Արդյո՞ք նրանք ստանում են քահանայության պահանջվող աջակցությունը:

Քահանայության իշխանության նպատակն է տալ, ծառայել, բարձրացնել, ոգեշնչել, ոչ թե անարդար վերահսկողություն կամ ուժ գործադրել: Որոշ երկրներում ըստ ավանդույթի տղամարդը գերադաս դեր ունի, վերահսկում և ղեկավարում է ընտանիքի բոլոր գործերը: Դա Տիրոջ ճանապարհը չէ: Որոշ վայրերում կինը գրեթե պատկանում է իր ամուսնուն, կարծես նա լինի նրա անձնական ունեցվածքի մասը: Դա դաժան, անարդյունավետ, սխալ տեսակետ է ամուսնության վերաբերյալ, որը խրախուսվում է Լյուցիֆերի կողմից և որը յուրաքանչյուր քահանայության կրող պետք է մերժի: Այն հիմնված է կեղծ ենթադրության վրա, թե տղամարդը գերադաս է կնոջից: Ճշմարտությունից ավելի հեռու բան չկա: Սուրբ գրությունները հաստատում են, որ Երկնային Հայրը պահել էր իր մեծագույն, առավել գեղեցիկ, գերագույն ստեղծագործությունը՝ կնոջը, մինչև վերջին պահը: Նրանից հետո, երբ ամեն ինչ արվեց, արարվեց կինը: Միայն դրանից հետո աշխատանքը հայտարարվեց կատարված և բարի:

Մեր կանանց, մայրերի, տատիկների, քույրերի, և մեր կյանքում բոլոր կարևոր կանանց մասին Նախագահ Հինքլին հայտարարել է. «Ամենազորի բոլոր ստեղծագործությունների մեջ չկա ավելի սքանչելի, ավելի ոգեշնչող բան, քան Աստծո գեղեցիկ դուստրը, որը քայլում է առաքինությամբ և հասկանալով, թե ինչ պետք է անի, որը պատվում և հարգում է իր մարմինը որպես սուրբ և աստվածային մի բան, որը զարգացնում է իր միտքը և մշտապես ընդլայնում իր մտահորիզոնը, որը սնուցում է իր հոգին հավերժական ճշմարտությամբ»:1

Ըստ աստվածային ծրագրի կինը հիմնովին տարբերվում է տղամարդուց բազմաթիվ առումներով: 2 Նա կարեկցանք ունի և հաշվի է առնում իր շուրջը գտնվողների շահերը: Սակայն այդ կարեկից էությունը կարող է բեռ դառնալ այն կանանց համար, ովքեր ավելիին են ցանկանում հասնել, քան ի վիճակի են, անգամ Տիրոջ օգնությամբ: Ոմանք հուսահատվում են, որովհետև զգում են, թե չեն անում այն ամենը, ինչ պետք է անեին: Ես հավատացած եմ, որ այս զգացումն ունենում են Եկեղեցու արժանի, արդյունավետ և նվիրված շատ կանայք:

Հետևաբար, որպես ամուսին կամ որդի, արտահայտեք ձեր երախտագիտությունը նրա համար, ինչ ձեզ համար անում են ձեր կինը կամ մայրը: Հաճախ արտահայտեք ձեր սերը և երախտագիտությունը: Դա շատ ավելի հարուստ, հաճելի և նպատակային կդարձնի Երկնային Հոր շատ դուստրերի կյանքը, որոնք հազվադեպ են գովասանքի խոսքեր լսում և շնորհակալություն ստանում իրենց բազմաթիվ գործերի համար: Որպես ամուսին, երբ զգում եք, որ ձեր կինը ոգեշնչման կարիք ունի, գրկեք նրան և ասացեք, թե որքան եք սիրում նրան: Թող որ մեզանից յուրաքանչյուրը լինի նուրբ և գնահատող այն հատուկ կանանց հանդեպ, որոնք հարստացնում են մեր կյանքը:

Հաճախ, ինչ-որ բանի իրական արժեքը չի ըմբռնվում, մինչև որ այն չի վերցվում մեզանից: Որպես ապացույց, մտածեք մի տղամարդու մասին, որը կորցրել է քահանայությունն օգտագործելու հնարավորությունը մեղսագործության պատճառով: Հետագայում այն վերադարձվում է իրենց որպես արարողությունների վերականգնում նրա լիարժեք ապաշխարության միջոցով: Վերականգնումից հետո ես նրա կնոջն ասացի. «Դուք ցանկանո՞ւմ եք օրհնություն ստանալ»: Նա ոգևորված պատասխանեց: Ապա ես նայեցի ամուսնուն, որն արդեն կարող էր օգտագործել իր քահանայությունը, և ասացի. «Դուք կցանկանաի՞ք օրհնություն տալ ձեր կնոջը»: Խոսքերը չեն կարող նկարագրել այն խոր զգացմունքները, որ կապված էին այդ փորձառության հետ, և սիրո, վստահության և երախտագիտության այն կապերը, որ այն առաջացրեց: Դուք չպետք է կորցնեք ձեր քահանայությունը, որպեսզի ավելի լիարժեք այն գնահատեք:

Ես գիտեմ, թե ինչ ահռելի ուրախություն և երջանկությունն եմ ստանում, երբ իմ ողջ սրտով և հոգով սիրում, փայփայում և հարգում եմ իմ թանկագին կնոջը: Թող քահանայության ձեր օգտագործումը և ձեր կյանքի ամենակարևոր կնոջ հանդեպ ձեր վերաբերմունքը նույն բավականությունը ձեզ պարգևի:

Լինելով երկրի վրա Տեր Հիսուս Քրիստոսի 15 Առաքյալներից մեկը, ես արտահայտում եմ իմ սեփական զգացումները քահանայության վերաբերյալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի կատարելապես ձևակերպված խոսքերով. «Որպես մեր Փրկչի հատուկ վկաներ մեզ հրաշալի հանձնարարություն է տրվել՝ սպասավորելու նրա եկեղեցու և արքայության գործերը և ծառայելու նրա դուստրերին ու նրա որդիներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն երկրագնդի վրա: Նպատակ ունենալով ըստ մեր կոչման վկայելու, կառավարելու և ծառայելու, մենք պետք է, անկախ տարիքից, թուլություններից, հոգնածությունից և անհամապատասխանության զգացումից, կատարենք աշխատանքը, որը Նա տվել է մեզ, մինչև մեր կյանքի վերջին շունչը»:3

Աստված մեզ պատասխանատվության կկանչի նրա համար, թե ինչպես ենք մենք վերաբերվում Նրա թանկարժեք դուստրերին: Հետևաբար, եկեք նրանց վերաբերվենք այնպես, ինչպես Նա կցանկանար, որ անեինք: Ես աղոթում եմ, որ Տերը առաջնորդի մեզ, որպեսզի մենք լինենք ավելի ոգեշնչված, զգայուն և արդյունավետ, երբ օգտագործում ենք մեր քահանայությունը, որ կրում ենք, հատկապես Իր դուստրերի հանդեպ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Gordon B. Hinckley, “Our Responsibility to Our Young Women,” Ensign, Sept. 1988, 11.

  2. Sես Մովսես 4.17–19; Մովսես 5.10–11:

  3. Howard W. Hunter, “To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 96.