Բարձրացրեք՝ որտեղ կանգնած եք
Յուրաքանչյուր քահանայություն կրող կանգնած է առանձնահատուկ տեղում և ունի կարևոր հանձնարարություն, որը միայն նա կարող է անել:
Սիրելի՛ եղբայրներ, ես պատիվ եմ համարում խոսելու ձեզ հետ աշխարհասփյուռ այս քահանայության հավաքին: Ձեզ հետ միասին ես շատ երախտապարտ եմ լինելու մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի և Նախագահ Այրինգի ներկայությամբ: Եղբայրնե՛ր, մենք շնորհակալ ենք ձեր հավատարմության և բարոյական ուժի համար: Ես իսկապես արտոնություն և ուրախություն եմ զգում այս մեծ քահանայության մասը լինելու համար:
Բարձրացրեք՝ որտեղ կանգնած եք
Տարիներ առաջ Գերմանիայի Դարմստադ քաղաքի մեր հավաքատանը մի խումբ եղբայրների խնդրվեց հսկայական մի դաշնամուր տեղափոխել ժողովարանից մոտակա մշակույթի պալատը, որտեղ այն պետք էր ինչ-որ երաժշտական ծրագրի համար: Ոչ ոք տեղփոխության մասնագետ չէր և այդ ծանրաբարո գործիքը ժողովատան միջով դուրս հանելը և մշակույթի պալատ տանելը գրեթե անհնարին խնդիր էր երևում: Յուրաքանչյուրը գիտեր, որ այս խնդիրը պահանջում էր ոչ միայն ֆիզիկական ուժ, այլ նաև ճշգրիտ համագործակցություն: Բազմաթիվ առաջարկներ կային, սակայն ոչ ոք չէր կարողանում պահել դաշնամուրը հավասարակշռված: Կրկին ու կրկին եղբայրների տեղերը փոխում էին ըստ ուժի, ըստ հասակի և ըստ տարիքի, սակայն ոչինչ չէր ստացվում:
Մինչ բոլորը կանգնած էին դաշնամուրի շուրջը, չիմանալով, թե էլ ինչ փորձեն, իմ լավ ընկերներից մեկը՝ եղբայր Հանո Լուսչինը, առաջարկեց. Նա ասաց. «Եղբայրներ, կանգնեք մոտ՝ կողք-կողքի, և բարձրացրեք՝ որտեղ կանգնած եք»:
Դա շատ հեշտ առաջարկ թվաց: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը բարձրացրեց՝ որտեղ կանգնած էր, և դաշնամուրը բարձրացավ գետնից և տեղափոխվեց մշակույթի պալատ՝ կարծես իր սեձական ուժով: Դա մարտահրավերի պատասխանն էր: Այն, ինչ հարկավոր էր, միայն կողք-կողքի կանգնելն էր և բարձրացնելը՝ որտեղ կանգնած ես:
Ես հաճախ եմ մտորել եղբայր Լուսչինի պարզ առաջարկի շուրջ և տպավորվել եմ այդ խորիմաստ ճշմարտությամբ: Այսօր ես կցանկանայի տարածվել այդ պարզ հասկացողության շուրջ՝ «բարձրացրու՝ որտեղ կանգնած ես»:
Ոմանք ցանկանում եմ ղեկավարել, ոմանք էլ ցանկանում եմ թաքնվել
Չնայած, որ այն շատ պարզ է թվում, մեր կանգնած տեղում բարձրացնելը զորության սկզբունք է: Քահանայություն կրողներներից շատերն, իմ կարծիքով, հասկանում և ապրում են այս սկզբունքով: Նրանք պատրաստ են թևքերը կշտելու և գործի անցնելու՝ ինչպիսին էլ այդ գործը լինի: Նրանք հավատարմորեն կատարում են քահանայության իրենց պարտականությունները: Նրանք մեծարում են իրենց կոչումը: Նրանք ծառայում են Տիրոջը՝ ծառայելով ուրիշներին: Նրանք կանգնում են մոտ՝ կողք-կողքի, և բարձրացնում են՝ որտեղ կանգնած են:
Սակայն կան ոմանք, ովքեր երբեմն դժվարանում են ապրել այս սկզբունքով: Իսկ երբ փորձում են, նրանք կարծես հայտնվում են այս երկու ճամբարներից մեկում՝ կա՛մ ձգտում են ղեկավարել, կա՛մ ձգտում են թաքնվել: Նրանք փնտրում են կա՛մ թագ, կա՛մ անձավ:
Նրանք, ովքեր ձգտում են ղեկավարել
Նրանք, ովքեր ձգտում են ղեկավարել, հավանաբար զգում են, որ ունակ են անելու ավելի շատ, քան ներկայումս իրենց խնդրել են անել: Ոմանք կարող է մտածեն. «Երանի թե եպիսկոպոս լինեի, ես ավելի լավ կծառայեի»: Նրանք հավատաց են, որ իրենց կարողությունները շատ ավելի գերազանցում են իրենց կոչումը: Հավանաբար, եթե նրանք ղեկավարության կարևոր կոչում ունենային, նրանք ջանասիրաբար կաշխատեին, որ փոփոխություն մտցնեն: Իսկ այժմ մտածում են. «Ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող եմ ես ունենալ, լինելով պարզապես տնային ուսուցիչ կամ խորհրդական քվորումի նախագահությունում»:
Նրանք, ովքեր ձգտում են թաքնվել
Նրանք, ովքեր ձգտում են թաքնվել, կարող են զգալ, որ իրենք չափազանց զգաղված են Եկեղեցու ծառայության համար: Երբ կարիք կա ժողովարանը մաքրելու, երբ Մուրադյանների ընտանիքը իրեր տեղափոխվելու օգնության կարիք ունի, երբ եպիսկոպոսը կանչում է նրանց մի դասարանում ուսուցանելու, կարծես միշտ նրանք պատրաստի արդարացում ունեն:
Քսան տարի առաջ Նախագահ Էզրա Տաֆտ Բենսոնը կիսվել է եպիսկոպոսների և ցցերի նախագահների հաշվետվությամբ այն մասին, որ որոշ անդամներ «հրաժարվում են ծառայության կոչումներից, պնդելով, որ իրենք «շատ զբաղված են» կամ որ «իրենք ժամանակ չունեն»: Ոմանք էլ ընդունում են կոչումները, սակայն հրաժարվում են «մեծարել այդ կոչումները»:
Նախագահ Բենսոնը շարունակել է՝ ասելով. «Տերը սպասում է, որ մեզանից յուրաքանչյուրը կոչում կունենա Իր Եկեղեցում, որպեսզի ուրիշները կարողանան օրհնվել մեր տաղանդներով և ազդեցությամբ»:1
Որքան էլ տարօրինակ լինի, այս երկու կանխատրամադրվածությունների՝ ղեկավարելու ձգտման կամ թաքնվելու ձգտման արմատը, հնարավոր է նույնը լինի՝ եսասիրությունը:
Ավելի լավ տարբերակ
Կա ավելի լավ տարբերակ, որի մասին մեզ ուսուցանել է ինքը՝ Փրկիչը. «Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ձառա լինի»:2
Երբ մենք ձգտում ենք ծառայել ուրիշների, մեր դրդապատճառը ոչ թե եսասիրությունն է, այլ գթությունը: Սա այն ձևն է, որով Հիսուս Քրիստոսը իր կյանքն ապրեց և այն ձևը, որ քահանայություն կրողը պետք է ապրի: Փրկիչը չէր մտահոգվում մարդկային պատվով. Սատանան նրան առաջարկում էր աշխարհի թագավորությունները և փառքը, իսկ Հիսուսը մերժեց առաջարկն անմիջապես և ամբողջապես:3 Իր կյանքի ընթացքում Փրկիչը պետք է որ հաճախ հոգնածություն և ճնշվածություն զգացած լիներ՝ մի վայրկյան իսկ ժամանակ չունենալով իր համար. այնուամենայնիվ, նա միշտ ժամանակ էր գտնում հիվանդների, վշտահարների և լքվածների համար:
Չնայած այդ փայլուն օրինակին մենք նույնպես հեշտորեն և շատ հաճախ բռնվում ենք մարդկանց պատվին ձգտելիս, փոխարեն ծառայենք Տիրոջը մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով:
Եղբայրնե՛ր, երբ մենք կանգնենք Տիրոջ առաջ դատվելու, մի՞թե նայելու ենք մեր դիրքին, որին հասել ենք աշխարհում կամ անգամ Եկեղեցում: Արդյոք չե՞ք կարծում, որ «ամուսին», «հայր» կամ «քահանայություն կրող» կոչումներից բացի, մնացածը մեծ նշանակություն չի ունենա նրա համար: Կարծում եք նրան մտահոգելո՞ւ է, թե որքան հագեցած են եղել մեր աշխատաժամերը, և թե որքան ժողովներ ենք մենք հաճախել: Կարծում եք մեր աշխատաժամը պայմանավորվածություններով լրացնելը արդարացո՞ւմ կլինի նրա համար մեր կանանց և ընտանիքի հետ չծախսած ժամանակի համար:
Տիրոջ դատողությունը շատ տարբերվում է մեր դատողությունից: Նա գոհանում է ազնիվ ծառայից, այլ ոչ թե իր շահերին ծառայող «ազնվականից»:
Նրանք, ովքեր համեստ են այս կյանքում, փառքի պսակ կկրեն հաջորդ կյանքում: Հիսուսն անձամբ ուսուցանեց այս վարդապետությունը, երբ պատմեց մեծահարուստի պատմությունը, որը բեհեզ և ծիրանի էր հագնում և խնճույք էր անում ամեն օր, մինչդեռ Ղազարոս անունով աղքատ մարդն իրեն կշտացնում էր այն փշրանքներից, որոնք ընկնում էին հարուստի սեղանից: Հաջորդ կյանքում Ղազարոսը հայտնվեց փառքի մեջ՝ Աբրահամի կողքին, մինչդեռ մեծահարուստը գցվեց դժոխք, որտեղ իր աչքերը բարձրացրեց տանջանքի մեջ:4
Ջոն Ռո Մոյլի օրինակը
Այս տարի լրանում է Ջոն Ռո Մոյլի 200-ամյակը: Ջոնը Եկեղեցու նորադարձ էր, որը թողեց իր տունը Անգլիայում և ձեռնասայլերի խմբի հետ ճամփորդեց Սոլտ Լեյքի հովիտ: Նա իր ընտանիքի համար մի փոքր տուն կառուցեց Սոլտ Լեյքի Սիտիից մի հովիտ հեռու գտնվող փոքրիկ քաղաքում: Ջոնը վարպետ քարտաշ էր և իր հմտության պատճառով նրան խնդրեցին աշխատել Սոլտ Լեյքի տաճարի վրա:
Ամեն երկուշաբթի Ջոնը դուրս էր գալիս տանից, առավոտյան ժամը երկուսին, և վեց ժամ քայլում էր, որպեսզի ժամանակին լինի իր գործին: Ուրբաթ օրերը նա դուրս էր գալիս աշխատանքից, ժամը հինգին, և քայլում էր գրեթե մինչև կեսգիշեր, որպեսզի տուն հասներ: Նա անում էր դա մի քանի տարի շարունակ:
Մի օր տանը գործ անելիս կովերից մեկը աքացեց նրա ոտքին և բավական լուրջ կոտրված հասցրեց: Քանի որ բժշկական մատչելի օգնություն չկար, բուժման միակ տարբերակը կոտրված ոտքն անդամահատելն էր: Այնպես որ Ջոնի ընտանիքը և ընկերները փոկերով կապեցին նրան դռան վրա և սղոցով կտրեցին նրա ոտքը ծնկից մի քիչ ներքև:
Չնայած կոպիտ վիրահատությանը, ոտքը սկսեց բուժվել: Հենց որ Ջոնը կարողացավ անկողնում նստել, նա սկսեց փայտից ոտք պատրաստել՝ հնարագետ մի հանգույցով, որն արհեստական ոտքի համար պիտի ծառայեր որպես հոդ: Այդ գործիքի վրա քայլելը չափազանց ցավոտ էր, սակայն Ջոնը չհանձնվեց, մինչև որ կարողացավ քայլել 35 կիլոմետր մինչև Սոլտ Լեյքի տաճարն ամեն շաբաթ, որտեղ շարունակեց իր աշխատանքը:
«Սրբություն Տիրոջը» փորագրությունը նրա ձեռքերի գործն է, որն այսօր կանգնած է որպես ոսկե նշան բոլոր նրանց համար, ովքեր այսօր այցելում են Սոլթ Լեյքի տաճար: 5
Այդ ամենը Ջոնը չարեց մարդկանց գովասանքի համար: Ոչ էլ նա ընկրկեց իր պարտականությունից, չնայած որ դա անելու հարգելի պատճառ ուներ: Նա գիտեր, թե Տերն ինչ է ակնկալում իրենից:
Տարիներ անց, Ջոնի թոռը՝ Հենրի Դ. Մոյլը, կանչվեց որպես Տասներկուսի Քվորումի անդամ և, ի վերջո, ծառայեց Եկեղեցու Առաջին Նախագահությունում: Նախագահ Մոյլի ծառայությունն այս կոչումներում պատվավոր էր, սակայն նրա պապիկի՝ Ջոնի ծառայությունը, չնայած շատ երևացող չէր, սակայն նույնքան հաճելի էր Տիրոջ համար: Ջոնի բնութագիրը՝ ծառայության նրա ժառանգությունը, ծառայում է որպես հավատարմության դրոշ և պարտականության դրոշակ իր ընտանիքի և եկեղեցու համար: Ջոն Ռո Մոյլը հասկանում էր այս արտահայտության իմաստը՝ «բարձրացրու՝ որտեղ կանգնած ես»:
Հելամանի 2000 մարտիկների օրինակը
Շատ հազվադեպ է անհատական ճանաչումը լինում մեր ծառայության ցուցանիշը: Օրինակ՝ մենք չգիտենք Հելամանի 2000 որդիներից որևէ մեկի անունը: Որպես անհատներ՝ նրանք անանուն են: Որպես խումբ, այնուամենայնիվ, նրանց անունները միշտ կհիշվի ազնվության, քաջության և ծառայելու պատրաստակամության համար: Միասին նրանք իրականացրեցին այն, ինչ նրանցից ոչ մեկը չէր կարող միայնակ իրականացնել:
Դա լավ դաս է մեզ համար, քահանայությա՛ն եղբայրներ: Երբ մենք կանգնում ենք կող ք-կողքի և բարձրացնում՝ որտեղ կարող ենք, երբ մենք ավելի շատ մտածում ենք Աստծո արքայության փառքի մասին, քան մեր հեղինակության կամ հաճույքի մասին, մենք կարող ենք շատ ավելին իրականացնել:
Յուրաքանչյուր կոչում ծառայելու և աճելու հնարավորություն է
Ոչ մի ծառայություն մեզանից ցածր չէ: Յուրաքանչյուր կոչում ծառայելու և աճելու հնարավորություն է: Տերն այնպես է կազմավորել Եկեղեցին, որ յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տրվում ծառայելու, որն իր հերթին, բերում է անձնական հոգևոր աճի: Ինչպիսին էլ լինի ձեր կոչումը, ես հորդորում եմ ձեզ տեսնել այն որպես հնարավորություն՝ ոչ միայն ուրիշներին ուրիշներին ամրապնդելու և օրհնելու, այլ նաև դառնալու այն, ինչ Երկնային Հայրն է ցանկանում, որ դուք դառնաք:
Ճամփորդելով Սիոնի ցցերով՝ ցցերի նախագահությունները վերակազմավորելու նպատակով, երբեմն ես զարմացել եմ, երբ հարցազրույցի ժամանակ, եղբայրն ինձ ասում էր, որ զգացում է ունեցել, որ կլինի հաջորդ նախագահության մեջ:
Սկզբում, երբ ես դա լսում էի, ես համոզված չէի, թե ինչպես պետք է արձագանքեմ:
Ժամանակ պահանջվեց, մինչև որ Սուրբ Հոգին ինձ հասկացողություն տվեց ինձ: Ես հավատացած եմ, որ Տերը որոշակի կոչում ունի յուրաքանչյուր տղամարդու համար: Երբեմն նա հոգևոր հուշումներ է տալիս մեզ, որոնք մեզ ասում են, որ մենք արժանի ենք ստանալու որոշակի կոչումներ: Սա հոգևոր օրհնություն է՝ Աստծո կողմից քնքուշ ողորմություն:
Սակայն երբեմն մենք չենք լսում, թե Տերն ինչ է ասում մեզ. «Չնայած, որ դու արժանի ես այս կոչման մեջ ծառայելու,– կարող է ասել Տերը,– այնուամենայնիվ, սա չէ իմ կոչումը քեզ համար:– Իմ ցանկությունն է, ներկայումս, որ դու բարձրացնես՝ որտեղ որ կանգնած ես»: Աստված գիտի, թե որն է լավագույնը մեզ համար:
Հանձնարարարություն, որը միայն դու կարող ես կատարել
Յուրաքանչյուր քահանայություն կրող կանգնած է առանձնահատուկ տեղում և ունի կարևոր հանձնարարություն, որը միայն նա կարող է անել:
Մենք բոլորս լսել ենք պատմություններ, երբ Նախագահ Մոնսոնը այցելել և օրհնել է ծերերին և հիվանդներին՝ միշտ բավարարելով նրանց կարիքները և բերելով նրանց ուրախություն, մխիթարություն և սեր: Նախագահ Մոնսոնը բնատուր հատկանիշ ունի մարդկանց օգնելու, որ իր ներկայությամբ իրենց լավ զգան: Հրաշալի չէ՞ր լինի, որ Նախագահ Մոնսոնը կարողանար Եկեղեցու բոլոր ընտանիքների տնային ուսուցիչը լիներ:
Հրաշալի՜ կլիներ: Սակայն, իհարկե, նա չի կարող. և պարտավոր չէ: Տերը նրան չի խնդրել, որ դա անի: Տերը խնդրել է մեզ՝ որպես տնային ուսուցիչներ, որ սիրենք և հոգանք մեզ նշանակված ընտանիքների մասին: Տերը չի խնդրել, որ Նախագահ Մոնսոնը կազմակերպի և անցկացնի մեր ընտանեկան երեկոները: Այդ գործը մե՛նք պետք է անեք՝ որպես հայրեր:
Հնարավոր է մտածեք, որ կան ուրիշները, ովքեր ավելի ունակ կամ փորձառու են, ովքեր կարող են ավելի լավ կատարել այն կոչումը, որը դուք եք կատարում, սակայն Տերը տվել է ձեզ այս պատասխանատվությունը նպատակով: Հնարավոր է լինեն մարդիկ և սրտեր, որոնք միայն դուք կարող եք հասնել և դիպչել: Հավանաբար, ուրիշ ոչ ոք չէր կարող դա անել ձեզ յուրահատուկ ձևով:
Մեր Երկնային Հայրը մեզ խնդրել է, որ իրեն ներկայացնենք Իր զավակներին ձեռք մեկնելու և օրհնելու այս ազնիվ աշխատանքում: Նա մեզ խնդրել է կանգնել ամուր՝ քահանայության զորությունը մեր սրտում և հոգում, և այս պահին ունեցած մեր ծառայությանը նվիրենք մեր լավագույն ջանքերը:
Եղբայրներ, որքան էլ ուժեղ լինեք, դուք չեք կարող և դուք պարտավոր չեք մենակ բարձրացնել դաշնամուրը: Նմանապես, մեզանից ոչ ոք չի կարող ոչ էլ պարտավոր է մենակ կատարել Տիրոջ աշխատանքը: Սակայն եթե բոլորս կանգնենք կողք-կողքի Տիրոջ նշանակած տեղում և բարձրացնենք՝ որտեղ կանգնած ենք, ոչինչ չի կարող ետ պահել այս աստվածային աշխատանքը վեր բարձրանալուց և առաջ գնալուց:
Եղբայրներ, եկեք դադարենք բարձունքների ձգտել և դադարենք մեզ արձակուրդ ուղարկել:
Թող որ մենք միշտ հիշենք այս կարևոր դասը, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի դրոշակակիրներն ենք, Աստծո Սուրբ Հոգով սատարվող, հավատարիմ և ճշմարիտ, յուրաքանչյուրս Սիոնի գործին նվիրված և ուխտով կապված՝ կողք-կողքի կանգնելու և բարձրացնելու՝ որտեղ կանգնած ենք:
Այս նպատակով ես աղոթում եմ և թողնում իմ օրհնությունը և իմ սերը, Հիսուս Քրիստոսի անունուվ, ամեն: