Հիսուսը սիրում է մեր երեխաներին
Ես անընդհատ մտածում եմ երեխաների մասին: Ես սիրում եմ ինձ շրջապատող երեխաներին: Բացի դա, Եկեղեցու ամսագրերի հետ աշխատելով, ես ստեղծում ու խմբագրում եմ էջեր ամբողջ աշխարհի երեխաների համար: Բայց մի քանի տարի առաջ ես հասկացա, որ երբեք չեմ ուսումնասիրել այն, ինչ սուրբ գրություններն ուսուցանում են երեխաների մասին: Այսպիսով, ես որոշեցի կարդալ Նոր Կտակարանը և Մորմոնի Գիրքը ու հատուկ ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ ես կարող եմ սովորել երեխաների այս հատուկ խմբի մասին:
Դա մի շրջադարձային փորձառությո՜ւն էր: Իմ հայտնաբերած ճշմարտություններից ամենաարժեքավորն այն էր, թե ինչպես է Հիսուսը հոգ տանում երեխաների մասին: Նա շարունակ սպասավորում էր երեխաներին՝ որպես մի հատուկ խմբի, որը տարբերվում է մարդկանց մյուս խմբերից: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:
18-րդ էջի իմ հոդվածում կան դասեր, որոնք ես քաղել եմ սուրբ գրությունների իմ այդ ուսումնասիրությունից, զուգահեռաբար կան գաղափարներ ու մեջբերումներ մի շարք փորձագետներից՝ բռնության կանխարգելման թեմայով:
Երեխաները շատ թանկ էակներ են: Հուսով եմ, որ մենք կաշխատենք միասին, պաշտպանելով և զորացնելով նրանց, վերաբերվելով նրանց այնպես, ինչպես Հիսուսն էր վերաբերվում:
Սիրով,
Մարիսա Վիդիսոն