Առաջին Նախագահությունից
Սիրել մարդկանց, ինչպես Հիսուսն է մեզ սիրում
Հատված՝ «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 25–28:
Հիսուսը կարևոր պատվիրան տվեց Իր աշակերտներին՝ «իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12): Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է խաղաղ ապրենք մյուսների հետ: Սա ներառում է մարդկանց, ովքեր նույն հավատալիքները չունեն, ինչ մենք:
Ահա մի քանի եղանակ, թե ինչպես կարող ենք սիրել մարդկանց, ինչպես Փրկիչն է սիրում մեզ.
-
Բարի եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր տարբերվում են ձեզանից:
-
Հարգանք ցուցաբերեք նրանց հավատքի հանդեպ:
-
Երբեք մի բռնացեք կամ վիրավորեք որևէ մեկին:
-
Եղեք լավ լսող:
-
Եղեք քաղաքավարի: Մի վիճեք, երբ զայրացած եք:
-
Պաշտպանեք այն, ինչ ճշմարիտ է:
-
Ավետարանի մասին մարդկանց պատմեք խոնարհ ձևով: «[Խոսեք] ճշմարիտը լինելով սէրի մէջ» (Եփեսացիս 4.15):
Մեր Փրկիչի պատվիրանը՝ սիրել իրար, ինչպես որ Նա մեզ սիրեց, հավանաբար, մեր ամենադժվար մարտահրավերն է: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք սեր ցուցաբերել մեր բոլոր գործերում: