2019
Ինչպե՞ս կարող եմ լավ չափանիշներով ընկերներ գտնել:
Հոկտեմբեր 2019


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ լավ չափանիշներով ընկերներ գտնել»:

Այստեղ կարևորը բարությունն է:

Սեր ցուցաբերեք նրանց հանդեպ և բարի եղեք: Ցույց տվեք, որ մտածում եք նրանց և նրանց երջանկության մասին: Եթե նրանք հոգատարություն չեն ցուցաբերում ձեր նկատմամբ և բարի չեն, ձեզ, հավանաբար, պետք չէ շարունակել այդ ընկերությունը:

Մադի Բ., 15 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ

Ապրեք ձեր չափանիշներով

Չափանիշներով ապրողի օրինակ հանդիսացեք: Եվ եթե դուք ունեք ընկերներ, ովքեր չունեն այդ նույն չափանիշները, ցույց տվեք նրանց, որ նրանք հատուկ են Աստծո աչքում: Հիսուսը սիրում էր բոլորին և ուսուցանում էր, որ հետևեն Իր ուղիներին:

Բեռնարդ Բ., 19 տարեկան, Պալավան, Ֆիլիպիններ

Կիսվեք ավետարանով

Միսիոներների հետ գնալով մարդկանց ուսուցանելու, դուք կարող եք գտնել լավ չափանիշներով նոր ընկերներ: Նրանք ճանաչում են մի քանի երիտասարդ մարդկանց, ովքեր կցանկանային ընկեր ունենալ Եկեղեցում:

Երեց Քվինտանիլլա, 20 տարեկան, Բարբադոս Բրիջթաուն Միսիա

Աղոթեք ձեր ընկերների համար

Ես շատ եմ աղոթում, որ ընկերներս ճիշտ մարդիկ լինեն, օգնեն ինձ, ովքեր կօգնեն ինձ ապրել չափանիշներով և խորացնել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունս:

Իմանոլ Մ., 18 տարեկան, Չիհուահուա, Մեքսիկա

Աստված կօգնի ձեզ

Ես հասկացել եմ, որ երբ իմ ճանապարհին փնտրում եմ մարդկանց, ովքեր ունեն Քրիստոսի լույսը, ապա ամեն ինչ փոխվում է: Երկնային Հայրը գիտի ձեր ցանկությունները և երբ դուք կատարում եք ձեր բաժինը, ապա Նա պատասխանում է ձեր աղոթքներին:

Օլիվիա Տ., 18 տարեկան, Յուտա ԱՄՆ