Սուրբ գրությունների պատմություններ
Պողոսի միսիոներական ճամփորդությունները
Հիսուսի հարություն առնելուց հետո Պողոս Առաքյալը գնում էր տարբեր երկրներ՝ Հիսուսի մասին մարդկանց ուսուցանելու համար: Այն ժամանակ չկային մեքենաներ և օդանավեր, և նա շատ էր քայլում: Երբեմն նա ճամփորդում էր նավով:
Պողոսն ուսուցանում էր մարդկանց եկեղեցիներում և տներում: Նա ուսուցանում էր մարդկանց քարքարոտ բլուրների վրա և քաղաքի փողոցներում:
Շատերին դուր չէր գալիս այն, ինչ նա ուսուցանում էր: Երբեմն Պողոսին բանտ էին նետում: Երբեմն Պողոսը հիվանդանում էր:
Սակայն բոլոր այս դժվարությունների ժամանակ Պողոսը հավատք ուներ: Նա ասել է. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»: Նա գիտեր, որ Հիսուսը կօգներ իրեն ուժեղ լինել:
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել նաև ինձ ուժեղ լինել: Նա սիրում է ինձ, ես էլ սիրում եմ Նրան: