2019
Հորդոր տաճարի վերաբերյալ
Հոկտեմբեր 2019


Հորդոր տաճարի վերաբերյալ

«Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» (Վարդապետություն և Ուխտեր 2.2):

The Temple Challenge

Մի կիրակի ես և իմ խորհրդականները մասնակցում էինք Եկեղեցու հավաքատներից մեկի ժողովին: Մենք ելույթ ունեցանք տաճարի և հատուկ իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այնտեղ: Ելույթից հետո Քոլբի անունով 12-ամյա մի տղա մոտեցավ ինձ և սեղմեց ձեռքս: Մենք մի քիչ զրուցեցինք տաճարի մասին: Այնուհետև ես հորդորեցի նրան ընտանիքի անդամի մի անուն գտնել և տանել այդ անունը տաճար:

Կարճ ժամանակ անց ես նամակ ստացա Քոլբիից: Ահա թե Քոլբին ինչ էր ասում ինձ.

«Ես գնացի տուն և մի նոր անուն գտա: Պարզվեց, որ ես գտել եմ իմ երրորդ նախապապին:

Որոշ ժամանակ հետո ես գնացի տաճար և մկրտվեցի նրա համար: Դա շատ հատուկ էր, քանի որ եղբայրս պետք է մկրտեր, իսկ հայրս՝ հաստատեր ինձ նրա համար:

Ես ջերմ զգացում ունեցա ներքուստ, որը խաղաղություն բերեց: Ես զգացի, որ այն, ինչ արել էի նախապապիս համար, իրոք լավ բան էր, որովհետև այժմ նա կարող է գնալ սելեստիալ արքայություն և ապրել այնտեղ իր ընտանիքի հետ: Այդ ամբողջ օրվա ընթացքում ես լավ զգացում ունեի:

Ես նաև պարզեցի, որ ոչ ոք չգիտի, թե ովքեր են եղել իմ երրորդ նախապապի ծնողները, ուստի գուցե ես գտնեմ նրանց անունները և նույնպես տանեմ տաճար»:

Ի՜նչ հրաշալի օրինակ է Քոլբին: Կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք, դուք կարող եք օրինակ լինել ձեր ընտանիքի և ընկերների համար: Դուք կարող եք կիսվել ավետարանով բոլորի հետ, ում ճանաչում եք, նույնիսկ՝ ձեր նախնիների: