2019
Սիրելի՛ ծնողներ
Հոկտեմբեր 2019


Սիրելի՛ ծնողներ

Dear Parents

Նոր Կտակարանի ամենակարևոր ուղերձներից մեկն այն է, որ մենք կարող ենք խաղաղություն և ուրախություն գտնել Քրիստոսում, անկախ նրանից, թե մեր կյանքն ինչպիսին է: Այս ամսվա համարը նույն վկայությունն է պարունակում:

  • Էջ Ը4. տղան մխիթարվում է, երբ վատ երազներ է տեսնում:

  • Էջ Ը8. Դաունի սիրդրոմ ունեցող աղջկան հիշեցնում են, որ Երկնային Հայրը սիրում է իրեն:

  • Էջ Ը15. ցուցանակն ուսուցանում է, որ բոլոր բաները հնարավոր են Հիսուս Քրիստոսի օգնությամբ:

  • Էջեր Ը20-Ը23. Պողոսը հավատավոր մարդու օրինակ է ծառայում:

Այս ամսագիրը միասին կարդալիս, ուշադրություն դարձրեք, թե Հիսուսը և Երկնային Հայրը ինչպես են օգնում մարդկանց յուրաքանչյուր պատմվածքում: Կարող եք ընդգծել այն բառերը, որոնք նկարագրում են մարդկանց դժվարությունները: Ապա շրջանակի մեջ վերցրեք այն բառերը, որոնք նկարագրում են, թե ինչ օգնություն են նրանք ստանում: Ընտանիքով խոսեք նրա մասին, թե ինչպես են երբեմն փորձությունները հեռացվում մեզանից, իսկ որոշ դեպքերում էլ՝ ինչպես ենք մենք ուժեղանում, անցնելով փորձությունների միջով: Ամեն դեպքում, Հիսուսը և Երկնային Հայրը սիրում են մեզ և մեր կողքին են:

Ուրախ ամիս ենք ձեզ ցանկանում,

Ընկեր