2019
Մեր հավատքի գլխավոր անկյունաքարը
Հոկտեմբեր 2019


Վերջին բառը

Մեր հավատքի գլխավոր անկյունաքարը

1984թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:

Յուրաքանչյուր նոր տաճարի համար մենք կազմակերպում ենք անկյունաքարի արարողություն, որը ներդաշնակ է վաղ ժամանակներում գոյություն ունեցող ավանդույթին: Մինչև բետոնով ծածկելը, շենքի հիմքային պատերի մեջ մեծ քարեր են դրվում: Փորվում են խրամատներ, իսկ քարերը դրվում են որպես հենարաններ: Սկզբնակետից սկսած, հիմքի պատը շարվում է ուղիղ անկյունաքարի ուղղությամբ, ապա անկյունը փոխվում է, և պատը շարվում է դեպի մյուս անկյունը, որտեղ տեղադրված է մեկ այլ քար, որից պատը շարվում է դեպի հաջորդ անկյունը, և այդտեղից մինչև սկզբնակետը: … Վերջին քարը կոչվում է գլխավոր անկյունաքար, և այն տեղադրելու պահը դարձել է շուքով տոնելու առիթ: Երբ այս անկյունաքարն իր տեղում է, հիմքը պատրաստ է վերնամասի կառուցմանը: Այսպիսի համեմատությամբ է Պողոսը նկարագրել ճշմարիտ Եկեղեցին.

«Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստուծո ընտանիքներ.

Առաքյալների և մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է:

Որ նրանում բոլոր շինուածքը միասին հարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով» (Եփեսացիս 2.19–21):

Մենք ունենք հիմնական անկյունաքարերը, որոնց վրա այս վերջին օրերի մեծ Եկեղեցին ստեղծվել է Տիրոջ կողմից և կառուցվել՝ «միասին հարմարված»: Դրանք բացառապես հիմնարար են այս աշխատանքում, հենց հիմքը և խարիսխները, որոնց վրա այն կանգնած է: … [Բայց] ես խոսում եմ գլխավոր անկյունաքարի մասին, որին մենք ճանաչում և պատվում ենք՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսին:

Նա է գլխավոր անկյունաքարը այս Եկեղեցու, որը կրում է Նրա անունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Ուրիշ անուն չկա երկնքի տակ մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել (տես Գործք 4.12): Նա է մեր փրկության հեղինակը, հավիտենական կյանք տվողը (տես Եբրայեցիս 5.9): Չկա մեկը, ով կհավասարվի Նրան: Երբեք չի եղել: Երբեք չի էլ լինի: Շնորհակալություն Աստծուն` Իր Սիրելի Որդուն պարգևելու համար, ով տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել, և ով մեր հավատքի ու Իր Եկեղեցու գլխավոր, անսասան անկյունաքարն է: