Առաքյալներ ողջ աշխարհում
Երեց Սթիվենսոնի այցը Չիլի
Առաքյալները ճամփորդում են աշխարհով մեկ՝ սպասավորելու մարդկանց և ուսուցանելու նրանց Հիսուս Քրիստոսի մասին:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնը և Քույր Լեսա Սթիվենսոնը Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի և Քույր Վենդի Նելսոնի հետ ուղևորվում են Չիլի մի շատ կարևոր իրադարձության մասնակցելու համար: Կոնսեպսիոն քաղաքում նոր տաճար է նվիրագործվում:
Այս գեղեցիկ տաճարը երկրորդն է Չիլիում և 18-րդը՝ Հարավային Ամերիկայում:
Չիլիում շատ երկրաշարժեր են լինում: Կոնսեպսիոն Չիլի Տաճարը հատուկ հիմք ունի, որը կպաշտպանի այն երկրաշարժից:
Լաուրա և Ալիսիա Օ. քույրերն օգնեցին վերջին քարը դնել տաճարից դուրս: Այն կոչվում է տաճարի անկյունաքար: Ապա տաճարը պատրաստ էր նվիրագործման:
Երեխաներն իրենց ծնողների հետ եկել էին լսելու տաճարի նվիրագործման հատուկ աղոթքը, որն ասելու էր Նախագահ Նելսոնը:
Այժմ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու արժանի անդամները կկարողանան ներս մտնել՝ կնքվելու իրենց ընտանիքների հետ և կատարելու տաճարային մկրտություններ:
Ահա Երեց Սթիվենսոնի խոսքը նվիրագործման վերաբերյալ.